«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Մենք հաջողությամբ ամեն ինչ զրկել ենք բովանդակությունից ու դատարկ ձևը թողել

Մենք հաջողությամբ ամեն ինչ զրկել ենք բովանդակությունից ու դատարկ ձևը թողել
08.04.2025 | 15:22

Մենք զարմանում ենք, թե ինչեր կարող ա անել արհեստական բանականությունը՝ ինչ նկարներ ա նկարում, երաժշտություն ա գրում ու կատարում և այլն, և այլն։

Բայց մի բայց կա։ Էդ արհեստական բանականությու՛նը չի փոխարինում բանականությանը։ Էդ մե՛նք ենք վաղուց մեր բանականությունը փոխարինել արհեստական բանականությամբ։ Մենք հաջողությամբ ամեն ինչ զրկել ենք բովանդակությունից ու դատարկ ձևը թողել։ Հիմա էլ դա հանձնարարել ենք մեքենային ու զարմանում ենք, որ մեքենան հաջողությամբ անում ա էն, ինչ մարդը կարող ա անել։

Ոչ թե մեքենան ա անում էն, ինչ մարդը կարող ա անել, այլ մարդը չի անում էն, ինչ մարդը կարող ա անել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10619

Մեկնաբանություններ