16.07.2023|
														09:03
																							
																							Ֆրանսիայի Հանրապետության պատմության մեջ չի եղել մեկ դեպք, երբ այդ երկրի որևէ դեսպան իր դիվանագիտական առաքելության ժամկետը չավարտած` հեռանա տվյալ երկրից: Այս հարցում Հայաստանում  Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն բացառիկ է: Նրա դիվանագիտական  առաքելությունը պետք է ավարտվի  2024-ին, սակայն դեսպանն արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ է: Դեսպանատան մամուլի խոսնակը Անն Լույոի հեռացումը մեկնաբանել է այսպես` պաշտոնից հեռանում է անձնական խնդիրների պատճառով` մայրը ծանր հիվանդ է: Սակայն պարզվում է, որ այս տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում.  Լույոյի մայրը, որն ապրում է ծերանոցում` լիովին առողջ է: Եվ ուրեմն, ո՞րն է Հայաստանից նրա հապշտապ հեռանալու իրական պատճառը, կամ, ինչպես ասում են, որտե՞ղ  է թաղված «շան գլուխը»: