17.04.2023|
														10:40
																							
																							Մեր հայրենակիցը՝ Խաչիկ Հովհաննիսյանը, անցած ամսվա վերջին Եվրոպայի ամենահեղինակավոր և հայտնի համալսարաններից մեկում՝  Բելգիական Լուվեն Լա Նյով կաթոլիկ համասլարանում (Université catholique de Louvain) հաջողությամբ պաշտպանեց աստվածաբանության դոկտորի գիտական աստիճանը: Թերևս  պատմության մեջ ունեցանք այս հնամենի ուսումնական հաստատության  դոկտորի կոչում  ստացած միակ հայ գիտնականը: Խաչիկ Հովհաննիսյանն այժմ գիտական աշխատանքին զուգընթաց դասավանդում է կաթոլիկ քոլեջում  կրոն, էթիկա և փիլիսոփայություն: Հետաքրքիր ծրագրեր ունի կապված  Հայ Եկեղեցու բարեկարգման և առհասարհակ  Հայ աստվածաբանությանն առնչվող հարցերին: Կարծում ենք մեր ընթերցողներին հետաքրքիր կլինի մեր թղթակցի զրույցը՝   աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանի հետ: