«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան անսասանորեն աջակցել է ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, մասնավորապես, իր էթնիկ հայրենակիցների՝ Ղրիմի թաթարների ծանր վիճակի լույսի ներքո: Թուրքիան կարևոր դեր է խաղացել գրեթե բոլոր հարցերում, որոնցով ես զբաղվել եմ որպես MI6-ի ղեկավար»,- հայտարարել է Բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։               
 

Հորդորանք Թուրքիային

Հորդորանք Թուրքիային
18.07.2023 | 16:54

Ինչպես նշված է ՀՀ-ում Եվրամիության առաքելության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է «Թուրքիայի հարցերով հանձնաժողովի 2022 թվականի զեկույցը», որն «աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ հաշտեցման, տարածաշրջանային կայունության և անվտանգության»։


«Զեկույցը ողջունում է մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և բարձր է գնահատում Հայաստանի վարչապետի ներկայությունը Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Այն կոչ է անում անհապաղ իրականացնել հատուկ ներկայացուցիչների կողմից ձեռք բերված համաձայնությունները, ինչպիսիք են օդային տարածքի և երկու երկրների միջև սահմանի բացումը։ Հերթական անգամ ապսպրում է Թուրքիային՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման ճանապարհ հարթելու համար: Փաստաթուղթը հորդորում է Թուրքիային ամբողջությամբ կատարել հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հետ կապված իր պարտավորությունները»:

Դիտվել է՝ 1704

Մեկնաբանություններ