Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Առասպելներ և ճշմարտություններ արգենտինյան տավարի մսի մասին

Առասպելներ և ճշմարտություններ արգենտինյան տավարի մսի մասին
07.12.2012 | 12:42

-Արգենտինյան տավարի միսն ավելի լավ որակի է, քան այլ երկրներինը:

ՃՇՄԱՐԻՏ Է
Մեր երկրում արտադրվող միսն ունի առողջության համար օգտակար հատկություններ, օրինակ, ավելի բարձր պարունակություն omega-3 ճարպային թթուների և ավելի բարենպաստ հարաբերություն omega-3/omega-6 (հիմնական ճարպային թթուներ, որովհետև մեր օրգանիզմը չի կարող դրանք արտադրել): Առավել կարևոր առավելությունների շարքում, որ ներկայացնում է ճարպային թթուների այս տիպը, առկա է նաև այն, որ բարելավում է սրտանոթային ապարատի գործունեությունը և իմունային համակարգի պատասխանը, պաշտպանում է տեսողությունը: Նրա ճարպերի կազմում կա նաև համակցված լիումային թթու, որը հայտնի է որպես CLA։ Այդ միացությունը հայտնաբերել է քաղցկեղը կասեցնող հատկություններ լաբորատոր կենդանիների մեջ, և կան ցուցումներ, որ այն կարող է հանդես գալ որպես թերապևտիկ միջոց կրծքի և շագանակագեղձի քաղցկեղի դեմ, լինելով արդյունքում ամենահզոր բնական հակաքաղցկեղային միջոցներից մեկը:

-Պարունակում է բարձր համամասնությամբ հագեցած ճարպեր և խոլեստերին:
ԿԵՂԾ Է
Արգենտինայի տավարի միսը, արտադրված արոտավայրերում կամ ռազմավարական լրացման որոշակի մակարդակներով, բնական, բարձրորակ սննդային և զգայական մթերք է, ներմկանային ճարպի ցածր մակարդակով: ԻՆՏԱ-ի (գյուղատնտեսական տեխնոլոգիայի ազգային ինստիտուտ) տարբեր ուսումնասիրություններ ցույց տվեցին արգենտինյան տավարի մսի ներմկանային ճարպի, հագեցածության և խոլեստերինի ցածր մակարդակները:

-Աղբյուր է հիանալի որակի սպիտակուցների:

ՃՇՄԱՐԻՏ Է
Այն ունի 8 հիմնական ամինաթթուները (սպիտակուցային բաղադրիչներ) (փոքր երեխաների մոտ ինն է), որոնք մեր օրգանիզմը չի կարող արտադրել: Այն ապահովում է 20 գրամ սպիտակուց ամեն 100 գրամին, ինչը օրական 2000 կալորիա ստանդարտ սննդակարգով համարժեք է ապահովելու պահանջվող սպիտակուցի մեծ մասը:
-Պարունակում է ավելի մեծ քանակով երկաթ և ցինկ, քան այլ մսատեսակները:

ՃՇՄԱՐԻՏ Է
Չնայած տավարի միսը, ինչպես և մսի մյուս տեսակները, պարունակում է մեր օրգանիզմի կողմից շատ լավ յուրացվող երկաթ և ցինկ, տավարի մսի ապահովող քանակը ավելի բարձր է, քան սպիտակ մսինը: Պարունակում է միջինը 3 մգ երկաթ ամեն 100 գրամի մեջ, կրկնակին, քան հավի միսը, և եռակին, քան ձուկը:
Երկաթը հանքանյութ է, որն անհրաժեշտ է արյան կարմիր գնդիկների ձևավորման և սակավարյունության կանխարգելման համար: Ավելի քան 2 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում տառապում է երկաթի պակասությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաշվարկել է, որ զարգացող երկրներում մինչև 4 տարեկան երեխաների 50 % -ն ունի երկաթի ցածր մակարդակ արյան մեջ, ինչը վնասակար ազդեցություն է թողնում աճի և զարգացման վրա: Ինչ վերաբերում է ցինկին, տավարի միսը պարունակում է միջինը 6 մգ ամեն 100 գրամում, կրկնակին, քան հավի միսը, և չորս անգամ ավելի շատ, քան ձուկը:

-Բարձրացնում է օրգանիզմի պաշտպանությունը։

ՃՇՄԱՐԻՏ Է
Երկաթի և ցինկի պարունակությամբ, որոնք ազդում են իմունային համակարգի պատշաճ գործունեության վրա, նպաստում է բարձրացնելու օրգանիզմի պաշտպանությունը վարակների դեմ: Արգենտինյան տավարի մսին բնորոշ omega-3 ճարպային թթուների ներդրումը ևս օգնում է:

-Պետք է լիովին բացառվի, երբ միզաթթուն բարձրացած է:

ԿԵՂԾ Է
Միզաթթվի բարձր մակարդակը արյան մեջ կոչվում է հիպերուրիսեմիա (hyperuricemia) կամ հոդատապ (պոդագրա), մի հիվանդություն է, որով տառապում է ավելի քան 100000 արգենտինացի: Դա գենետիկ նախահակման հիվանդություն է, և, ընդհանուր առմամբ, կապված է ավելորդ քաշի կամ գիրության հետ: Բյուրեղների վերածված միզաթթուն կուտակվում է հոդերում, առաջացնելով բորբոքում և ծանր ցավ: Շատ դեպքերում սովորաբար խորհուրդ է տրվում թյուրիմացաբար տավարի մսի լիակատար բացառումը:
Սակայն, կախված անձի արյան մեջ միզաթթվի մակարդակից, պարտադիր չէ այն բացառել, այլ պետք է սպառել քիչ քանակով:

-Ապահովում է ավելի շատ հագեցածություն, քան այլ մսատեսակները:
ՃՇՄԱՐԻՏ Է
Այն ունի հագեցածության բարձր արժեք` համեմատած այլ տեսակի մսերի հետ, որովհետև ավելի երկար է մնում ստամոքսում իր համարժեք մարսողության համար և, հետևաբար, տալիս է լիության զգացում: Այսպիսով, նրա սպառումն ավելի հեշտ է չափավորել, քանի որ ավելի քիչ քանակով հաջողվում է ավելի արագ հագեցնել սովը: Դա հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նիհարել:

-Փոխարինելի է սոյայով:

ԿԵՂԾ Է
Քանի որ նրանք տարբեր ծագում ունեն և կազմը այլ է, փոխարինելի չեն, և հատկապես երեխաների համար: 2002-ին սննդաբանների ֆորումը, սննդի և սնուցում ծրագրի ֆորումը UNICEF-ի հովանավորությամբ, արգելել է սոյայի օգտագործումը 5 տարեկանից փոքր երեխաներին, քանի որ այդ սնունդը չի համապատասխանում հիմնական սննդի պահանջներին, երբ այն ներառում ենք հավասարակշռված սննդի շրջանակներից դուրս: Բացի այդ, սպիտակուցի և երկաթի որակն ավելի բարձր է տավարի մսում, հետևաբար, ավելի օգտակար է օրգանիզմի համար:

-Նախատեսելի չէ մանկության, հղիության ժամանակ և սպորտով զբաղվելիս:

ԿԵՂԾ Է
Մանկության և հղիության ընթացքում, ինչպես նաև մարզիկների համար տավարի մսի սննդային ներդրումը շատ կարևոր է: Երեխաներին անհրաժեշտ է սպիտակուցը աճի, իսկ երկաթը` պատշաճ ֆիզիկական և մտավոր գործունեության համար:
Հղի կանանց, որովհետև նրանք պահանջում են բարձր կենսաբանական արժեքի սպիտակուց հյուսվածքների ձևավորման և վերականգնման համար, և որովհետև երկաթի պահանջը պարզապես ավելանում է` ելնելով սակավարյունության բարձր ռիսկից:
Ինչ վերաբերում է սպորտին, սպիտակուցներն առաջնահերթ կարևորության են իրենց բնորոշ պլաստիկ գործառույթով, իսկ երկաթն ունի առանցքային դեր թթվածնի տեղափոխման մեջ հեմոգլոբինի և միոգլոբինի միջոցով, ինչը հստակորեն արտացոլված է արդյունավետության մեջ:
Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմել Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանության կոմերցիոն բաժին, հասցե` Այգեստան 12, տուն 6, հեռ.` 010 576451/52:

Դիտվել է՝ 4972

Մեկնաբանություններ