Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Էվերեկ-Ֆենեսե

Էվերեկ-Ֆենեսե
21.11.2014 | 11:27

Գիւղաքաղաք Կեսարիոյ. 1700 տուն հայ բնակիչ կայ բուն գիւղաքաղաքիս և Ֆենեսէ կոչուած արուարձանի մէջ:
Էվերէկ՝ Աւերակ բառին աղաւաղեալ կը կարծուի: Էվէրէկ ըսելով կը հասկցուի իրարու կից չորս գիւղերու ամբողջութիւնը, այն է՝ բուն Էվէրէկ՝ 800-900 զուտ հայաբնակ տուներով, Ֆէնէսէ՝ նոյնպէս հայաբնակ 700-800 տուներով, Այ-Կոստան, որ ունի 400 յոյն և թուրք բնակիչներ: Կան բաւական թուով բողոքական հայեր:
Տեղւոյս հայերը կը խօսին աղաւաղեալ հայերէն մը: Էվերէկ բաւական լաւ տուներ ունի, որոնք կառուցուած են պարտէզներու մէջ:
Ամէն տարի հայերէն 30-40 հոգի Կ. Պոլիս և ուրիշ տեղեր կը գաղթեն:
Էվերէկ ունի Մեսրոպեան երկսեռ վարժարան մը՝ 440 աշակերտներով, Ս. Թորոս անուամբ եկեղեցի մը: Ֆենեսէի մէջ ալ կայ Ռուբինեան երկսեռ վարժարան մը՝ 420 աշակերտներով:
Հեռուէն երկուորեակի մը տպաւորութիւնը ձգող այս զոյգ գիւղերը, թէեւ իրարմէ մէկ-երկու վայրկեան հեռաւորութեամբ հաստատուած են եւ իրենց իսկութեամբ տարբեր աւաններ կրնան սեպուիլ, բայց իրականին մէջ իրարու խառնուած՝ միակ քաղաք մը կը կազմեն:
Էվերէկ-Ֆենեսէ իսկապես գեղեցկադիր վայր մըն է, պատմական Կապադովկիոյ գլխաւոր բնակավայրերէն եղած Կեսարիայէն 5 ժամ հեռու՝ հարաւ-արեւելեան կողմը, ճիշտ Կիլիկիոյ սահմանին վրայ՝ Զամանթը գետով անկէ բաժնուելով:

Էվերէկ-Ֆենեսէի հայ բնակչութիւնը գեղեցիկ համախմբութիւն մըն էր՝ ամփոփուած տեսակ մը կղզիացման մէջ եւ չարքաշ աշխատութեամբ ու ճիգերով յառաջդիմած:
Էվերէկ-Ֆենեսէի անդրանիկ բնակիչները արհեստաւորներ էին, եւ մինչեւ վերջը իրենց մէկ կարեւոր մասը մնաց արհեստաւոր: Էվերէկի մեծ փողոցի շուկան ունէր 150 խանութ, գրեթէ ամէնքն ալ կոշկակար:
Անոնք կþօգտագործէին իրենց լեռները եւ հովիտները ծածկող արմատ գազերը, որոնց արտադրած մածուցիկ հիւթը՝ գազի խեժը ¥քիթրէ¤, նիւթ մը կը կազմէր վաճառականութեան եւ կþապահովէր երբեմն տարեկան 100000 ոսկիի հասոյթ մը: Անոնք կը հասցնէին նաեւ ճէհրի, որ երբեմն բաւական կոկիկ գումար մը կþապահովէր: Երբ անիկա իր արժէքը կորսնցուց՝ ժողովուրդը սկսաւ շերամաբուծութեամբ զբաղիլ:

Առեւտրի եւ երկրագործութեան աշխատանքներու հետ առեւտրական գործունէութիւն ալ ունեցած են: Էվերէկի միւս շուկան՝ Եողուրթ պազար կոչուած, ունէր 150 խանութ, առաւելապէս կերպասեղէնի եւ նպարեղէնի, ամէնքն ալ հայոց ձեռքը: Նոյնն էր վիճակը Ֆենեսէի շուկային մէջ:
Եւրոպական հրապարակներու հետ ուղղակի յարաբերութեան մէջ եղող վաճառականներ կային, որոնք բաւական ընդարձակ գործառնութիւններ կ՛ընէին:
Նոյնպէս արջառներու վաճառականութիւն ¥ճէլէպճիութիւն¤ կþընէին հայերը՝ թուրքերու ընկերակցութեամբ:
Արտածութեան նիւթերն էին քիթրէն եւ բուրդը:
Տեղահանութենէն քիչ առաջ ճարտարուեստական ձեռնարկներ ալ եղան: Յակոբ Չաքմաքլեան Էվերէկի մէջ հիմնեց գուլպայի գործարան մը, որ օրական 100 զոյգ գուլպայ կþարտադրէր: Չաքմաքլեան ծրագրած էր մետաքսի մանարան մըն ալ հիմնել, սակայն Ընդհանուր պատերազմը արգելք եղաւ իր մտադրութեան, եւ իր գուլպայի գործարանն ալ կառավարութենէն գրաււեցաւ:

Էվերեկցի Կարապետ Կերեքմեզյանը ¥1820-1877¤, որ հազիվ տարրական կրթություն էր ստացել ծննդավայրում, Էվերեկ նորույթներ բերող անձ էր։ Նա, որ վաճառականությամբ ու միջնորդ առևտրով էր զբաղվում Էվերեկի ու Կ. Պոլսի միջև, առաջինն էր, որ Պոլսից բերեց նավթալամպ։ Նա էր, որ Կ. Պոլսում և այլ խոշոր քաղաքներում տեսնելով հանրային փռեր, առաջին անգամ Էվերեկում կառուցեց փուռ։ Դրանից հետո էր, որ հացը սկսեցին թխել փռերում։
Մեկ այլ էվերեկցի` Մինաս Սարգսի Ենովքյանը, Տիգրան Չաքմաքճյանի ընկերակցությամբ, ծննդավայրում հիմնեց առաջին գորգագործական ձեռնարկությունը։
Հակոբ Չաքմաքլյանը` ինքնաշխատությամբ զարգացած և նյութական դիրքի հասած ճարպիկ, գործունյա երիտասարդը, դեռևս Ադանայում, Բարիկյանի ընկերակցությամբ, գուլպա արտադրող մեքենա էր աշխատեցնում։ Ապա վերադառնալով Էվերեկ և ներդնելով խոշոր դրամագլուխ, Նշան Յուսուֆյանի ընկերակցությամբ հիմնեց գուլպայի ֆաբրիկա, որն օրական թողարկում էր 500 զույգ։

Տեղահանութենէ յետոյ հայոց թաղերու տուներուն 60 տոկոսը փլած էր, մնացեալներուն մէջ կը բնակէին գիւղերէն եկող եւ գաղթական թուրքեր եւ քիւրտեր: Տարիներով քար քարի վրայ չդրուեցաւ, եռուզեռը կանգ առաւ:
Հայերու հոյակապ շէնքերէն ոմանք կþօգտագործուին կառավարական բաժանմունքներու համար: Թորոսեան Մ. Կարապետ աղայի գեղատեսիլ բնակարանը պելէտիյէի շէնքի վերածուած է, իսկ անոր կից Իսրայէլ աղա Գալֆայեանի տունն ալ քլիւպ է եղած:
Ծաղկոցի, զանգակատան, սանդուխներու եւ մանկապարտէզի հետք իսկ չէ մնացած: Աղբանոց կը հոտի մեր պաշտելի ուսումնարանին տեղը, իսկ բողոքականաց ժողովարանի տեղն իսկ կարելի չէ ճշդել:
1927-ին կառավարութիւնը նկատի ունենալով օրէ օր նուազող հայերու քանակը՝ միացուց Էվերէկ ու Ֆենեսէի թաղամասերը եւ ըրաւ մէկ համայնք:
Դպրոցական շէնքեր արդէն բոլորովին գրաւուած ու ծախուած էին, կը մնային եկեղեցիներն ու գերեզմանատուները:
Բախտի ցաւալի մէկ բերումով թուրքերը գրաւեցին Էվերէկի նորակառոյց եկեղեցին ու արժէքաւոր գերեզմանատունը եւ որպէս մէկ համայնք ձգեցին Ֆենեսէի հնամենի եկեղեցին, որ աւելի խարխլած էր պատերազմի չորս տարիներուն անխնամ ձգուելէն:
Կեանքը դարձաւ անտանելի: Էվերէկէն բարեպաշտ անձեր ստիպուեցան Ֆենեսէի եկեղեցին յաճախել եւ մեծ դժուարութիւններով Ֆենեսէի գերեզմանատունը բերել իրենց ննջեցեալները:
Այս պարագան աւելի նպաստեց քայքայմանը Էվերէկի, որ կառավարական շէնքի փոխադրումով, քրիստոնեայ ազգաբնակչութեան պարպումով ու շուկային քանդումով դարձաւ իսկական աւերակ:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ