Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հաջորդող ժամանակը միայն քեզ չի պատկանում

Հաջորդող ժամանակը միայն քեզ չի պատկանում
08.10.2024 | 11:45

Մի քանի օր առաջ, ավելի ճիշտ՝ հոկտեմբերի 5-ի գիշերը, մի դեպք պատահեց: Մենք հրաշքով փրկվեցինք: Հրաշք բառն այս դեպքում խիստ տեղին է, քանի որ փրկության ոչ մի հնարավորություն չկար՝ ո՛չ տրամաբանությամբ, ո՛չ ֆիզիկայի օրենքներով, ո՛չ պատահարի անխուսափելիությամբ: Բայց փրկվեցինք: Վերջին պահին: Մի անբացատրելի, անըմբռնելի վերին կամքի շնորհիվ:

Հետո արդեն, երբ գիտակցում ես, թե ինչ կատարվեց և ինչ կարող էր լինել, սարսափին միախառնվում է այն բանի պարտադրված ըմբռնումը, թե որքան փխրուն է մեր պատկերացումների և ներազդեցության շերտը, ու եթե կարող էր լինել այն, ինչ պիտի լիներ, ապա հավասարապես չէր լինելու այն, ինչը պիտի չլիներ:

Անհավանական փրկությունը ընդունակ է վերափոխել մարդուն: Կարող է նաև չվերափոխել: Բայց էության ներսում ամեն բան այլևս առաջվանը լինել չի կարող: Մի բան, այնուամենայնիվ, տեղաշարժվում է: Մի բան, այնուամենայնիվ, հուշում է, որ հաջորդող ժամանակը միայն քեզ չի պատկանում…

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 14686

Մեկնաբանություններ