Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Արևմտահայերեն Վիքիպեդիան կարող է կարևոր խթան հանդիսանալ արևմտահայերենի գործածության համար»

«Արևմտահայերեն Վիքիպեդիան կարող է կարևոր խթան հանդիսանալ արևմտահայերենի գործածության համար»
04.04.2019 | 17:17

Արևմտահայերեն Վիքիպեդիան վերջապես կարողացել է ստանալ իր առանձին հարթակը Վիքիպեդիաների ցանկում՝ hyw.wikipedia.org հղմամբ։

«2014 թվականից ի վեր Արևմտահայերեն Վիքիպեդիա ստեղծելու գաղափարի շուրջ են համախմբվել հարյուր հիսունից ավել կամավոր խմբագիրներ, որոնք պարբերաբար մասնակցել են վերապատրաստման դասընթացներին։ Այսօր մենք արդեն իսկ ունենք 7500-ից ավել արևմտահայերեն հոդվածներ, որոնք տեղակայված են Արևելահայերեն Վիքիպեդիայում և շուտով կտեղափոխվեն Արևմտահայերեն Վիքիպեդիա։ Մեր մարտահրավերը պետք է լինի այդ թիվն օր-օրի ավելացնելը և դրանց որակը բարձրացնելը»,- ասվում է «ՎիքիմեդիաՀայաստան» գիտակրթականՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Այս ուրախ օրվա առիթով մեծապես շնորհակալություն ենք հայտնում Արևմտահայերեն Վիքիպեդիայի բոլոր կամավորներին և խմբագիրներին։ Շնորհակալություն բոլոր նրանց,ովքեր սատարեցին և շարունակում են սատարել այս աշխատանքի իրականացմանը»,- ասել է Արևմտահայերեն Վիքիպեդիա նախագծի համակարգող Ազնիվ Ստեփանյանը և հավելել, որ Արևմտահայերեն Վիքիպեդիան կարող է կարևոր խթան հանդիսանալ արևմտահայերենի գործածության համար։

Արևմտահայերեն Վիքիպեդիայի՝ որպես առանձին հանրագիտարան դառնալու ջանքերին են նպաստել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը, որոնք անցնող տարիներին աջակցել են Արևմտահայերեն Վիքիպեդիայի ստեղծմանը և հովանավորել նախագծի միջոցառումները։

Արևմտահայերեն Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի նպատակը եղել և մնում է բազմատեսակ որակյալ հոդվածների ստեղծումը և դրանով իսկ արևմտահայերեն բովանդակության շրջանառության մեջ կարևոր ներդրում ունենալը։





Դիտվել է՝ 4917

Մեկնաբանություններ