Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ամառը, համացանցը և երեխաները

Ամառը, համացանցը և երեխաները
19.09.2019 | 13:57

Անցած ամառային արձակուրդներին հայաստանցի երեխաներին առավել հետաքրքրել է հաղորդակցումը (51,96%), ծրագրային ապահովումը և երաժշտությունը սոցիալական ցանցերում, ինչպես նաև YouTube-ի տեսանյութերը, նոր սերիալները և ֆիլմերը։ Տեղկացնում է «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը։ Նշվում է նաև, որ երեխաները բավական ժամանակ են ծախսել նաև առցանց-խանութների տեսականին ուսումնասիրելու համար (9,22%)։

Թերևս, հայաստանցի երեխաների համեմատաբար տարածված միակ ակտիվությունը, որը կարող է նրանց ծնողների տագնապի պատճառ դառնալ, դարձել է «Զենք» թեմատիկայով վեբ-հարթակների այցելությունը (7,84%)։ Իսկ ահա այլ անհարիր՝ էրոտիկայի և պոռնկագրության, ալկոհոլի և թմրամիջոցների, բռնության և մոլախաղերի տիպի թեմաներով երեխաները շատ ավելի քիչ են հետաքրքրվել, քան դրանից ավանդաբար զգուշանում են ծնողները։
Երեխաներին անցանկալի բովանդակությունից և այլ համացանցային վտանգներից կարելի է պաշտպանել Kaspersky Safe Kids լուծման օգնությամբ։ «Կասպերսկի» ընկերության այդ լուծումը հայտնաբերում և արգելափակում է բազմաթիվ արդիական կիբեռսպառնալիքներ, զտում անցանկալի բովանդակությունը և կանխում առցանց շփումները հնարավոր վտանգ ներկայացնող անծանոթների հետ։ Բացի այդ, նշված լուծման օգնությամբ ծնողները կարող են տեղյակ լինել սոցիալական ցանցերում երեխայի հրապարակումներից և նրա ընկերների ցանկի փոփոխություններից, ինչպես նաև իմանալ նրա գտնվելու վայրն իրական ժամանակի ռեժիմում։


Դիտվել է՝ 6540

Մեկնաբանություններ