Պատասխանատուներն ովքե՞ր են
24.04.2020 | 00:46
Այն, որ քաղաքաշինական, ճարտարապետական ոչ մի նորմի չենթարկվող բարձրահարկ շինություններ են կառուցվում Երևանում, նորություն չէ։ ՈՒ թող ներկայիս քաղաքային իշխանությունները հակառակի մասին անհարկի հավաստումներ չանեն։ Սակայն մեզ դիմած քաղաքացիները ոչ թե իրենց «քթի» տակ բուսնող նոր բարձրահարկից դժգոհեցին, այլ այն հանգամանքից, որ դեռ նախագծման փուլում եղած շինության պատասխանատուներն աշխատանքներ են իրականացնում առանց տեղանքը լուրջ ուսումնասիրելու։ Խոսքը Ավան վարչական շրջանի Աճառյան 35/27 հասցեում կառուցվող բազմահարկ շենքի մասին է։ Դեռ նոր-նոր «ցրցամ» տված շենքի կառուցապատողները վնասել են կողքի բազմահարկ շենքին գազ մատակարարող խողովակը, մարդիկ ցուրտ եղանակին ավելի քան 6 ժամ առանց ջեռուցման են մնացել։ Հետաքրքիր է` ինչպե՞ս է նախագծվում և կառուցվում շինությունը, որ շինարարներն անգամ չգիտեն, թե որ հատվածով ինչ խողովակներ են անցնում, էլ չենք խոսում խափանման հետևանքով քաղաքացու կրած անհարմարությունների մասին։ Պատասխանատուներն ովքե՞ր են։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ