Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մեր հո­ղը մեզ­նից խլե­լու հար­ցից ա­վե­լի ազ­գա­յին հարց կա­րո՞ղ է լի­նել

Մեր հո­ղը մեզ­նից խլե­լու հար­ցից ա­վե­լի ազ­գա­յին հարց կա­րո՞ղ է լի­նել
28.04.2020 | 00:43
Ոչ մե­կը չի ա­ռար­կի այն հար­ցում, որ այս իշ­խա­նու­թյան ղե­կա­վա­րը շատ է սի­րում խո­սել։ Ան­գամ զար­մա­նա­լու չափ շատ, ո­րով­հետև պե­տու­թյան ղե­կա­վա­րը, այն էլ՝ հոգ­սա­շատ երկ­րի, այդ­քան շա­ղակ­րա­տե­լու ի­րա­վունք չու­նի։ Բայց ին­չի՞ մա­սին է ա­մե­նից շատ սի­րում «լայվ» կամ ֆեյս­բու­քյան գրա­ռում ա­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Ե­թե պայ­մա­նա­կա­նո­րեն դա­սա­կար­գենք, ա­պա թեժ տաս­նյա­կի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը ըն­տա­նե­կան թե­մա­ներն են։ Մա­մու­լի ցան­կա­ցած հրա­պա­րա­կում, սոց­ցան­ցի ան­գամ մեկ գրա­ռում սե­փա­կան ըն­տա­նի­քի վե­րա­բե­րյալ Փա­շի­նյանն ա­նար­ձա­գանք չի թող­նում, հա­ջոր­դը սե­փա­կան իշ­խա­նու­թյան այս կամ այն ձա­խող­ված քայ­լի մա­սին ու­ղիղ ե­թերն է, դրան հա­ջոր­դում է տն­տե­սա­կան «ա­ճի» վե­րա­բե­րյալ թվե­րի հրա­պա­րա­կու­մը, ո­րոնք հե­տա­գա­յում սր­բագր­վում են կամ ար­ժա­նա­նում մաս­նա­գետ­նե­րի քն­նա­դա­տու­թյա­նը։ Այս բո­լոր թե­մա­նե­րում կար­միր գծի պես անց­նում է մեկ կարևոր ու­ղերձ։ Ա­մեն ին­չի մե­ղա­վո­րը նախ­կի­ններն են՝ ի­րենց մնա­ցորդ­նե­րով։ Ար­դեն խիստ կան­խա­տե­սե­լի է նրա «լայ­վե­րի» սցե­նա­րը՝ սկզ­բից մա­նի­պու­լաց­նել թե­ման, հե­տո հի­շել «թա­լան­չի» նախ­կի­ննե­րին և ա­վար­տին կոնկ­րետ թի­րախ­ներ ընտ­րել ու ողջ մաղ­ձը պար­պել նրանց վրա։
Նրա «լայ­վա­յին» ան­դորրն այս ան­գամ խախ­տեց ոչ ա­վան­դա­կան մի հարց, ո­րի վե­րա­բե­րյալ նրա խոս­քին հան­րու­թյունն ա­մե­նա­շատն էր սպա­սում։ Բայց շա­տա­խո­սու­թյան սի­րա­հար մեր վար­չա­պե­տը լռեց ու ար­դեն վտան­գա­վո­րու­թյան չափ շատ լռեց։ Խոս­քը Ար­ցա­խի մա­սին է, ա­վե­լի ճիշտ, ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րի՝ հա­կա­մար­տու­թյան լուծ­ման փու­լա­յին տար­բե­րա­կի մա­սին հայ­տա­րա­րու­թյան։ Սա ոչ ֆեյ­քա­յին ֆաբ­րի­կա­յի շր­ջա­նա­ռած թե­մա է, ոչ նախ­կին­նե­րի քն­նա­դա­տու­թյուն, ո­րը կա­րող ես ան­տե­սել, ոչ էլ «մնա­ցորդ­նե­րի» դի­վեր­սիա։ Սա ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով, հա­մա­նա­խա­գահ երկ­րի ներ­կա­յա­ցուց­չի հս­տակ խոսք է, ո­րին ոչ թե պետք է, այլ պար­տադր­ված է անդ­րա­դառ­նալ Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Ա­վաղ։
Ե­րեկ նա կր­կին «լայվ» մտավ ու խո­սեց ար­դեն իբր ազ­գա­յին ար­ժեք­նե­րի մա­սին, բնա­կա­նա­բար, «ա­պազ­գա­յին» նախ­կի­ննե­րի ֆո­նին։ Սա­կայն ազ­գա­յի­նը պահ­պա­նե­լու մա­սին խո­սող մար­դը լռում է հող հանձ­նե­լու հայ­տա­րա­րու­թյան մա­սին։ Քա­ղա­քա­կան օ­րա­կարգն ար­դեն մեկ շա­բա­թից ա­վե­լի մո­լեգ­նած Մինս­կի հա­մա­նա­խա­գահ­նե­րից մե­կի, մեր երկ­րի ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից երկ­րի արտ­գործ­նա­խա­խա­րի կար­ծի­քը Փա­շի­նյա­նը բա­նի տեղ չի դնում ու մի կես բառ էլ չի ա­սում։ Դե, դա ի՞նչ ազ­գա­յին հարց է, որ։ Մինչ­դեռ հա­յի ինք­նու­թյան, ազ­գա­յի­նի պահ­պան­ման ա­մե­նա­մեծ վտանգն է դա­մոկ­լյան սրի նման այ­սօր կախ­ված մեր երկ­րի գլ­խին։ Մեր տա­րածք­նե­րի հան­ձն­ման, մեր հո­ղը մեզ­նից խլե­լու հար­ցից ա­վե­լի ազ­գա­յին հարց կա­րո՞ղ է լի­նել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 4377

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ