Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ՈՒ դուք այդ­քան հեշտ ու հան­գիստ լռու՞մ եք

ՈՒ դուք այդ­քան հեշտ ու հան­գիստ լռու՞մ եք
13.11.2020 | 00:19

Այս ինչ ա­մո­թա­լի շքերթ եք սկ­սել բա­նա­կի ու կա­մա­վո­րա­կան­նե­րի դեմ։ Սա՞ է ձեր ար­դա­րա­ցու­մը դա­վա­դիր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը ստո­րագ­րե­լու ու դրան հա­մա­ձայ­նու­թյուն տա­լու հա­մար։ Շուրջ 45 օր հայ բա­նա­կը պա­հեց հզոր հար­ված­ներ, ըն­կավ ու բարձ­րա­նա­լու ուժ գտավ, մինչև վեր­ջին պա­հը, ա­րյան վեր­ջին կա­թի­լը պայ­քա­րեց, հե­րո­սա­ցավ, որ քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան ո­րոշ­ման պա­տաս­խա­նատ­վու­թյու­՞նը կրի։ Գո­նե հի­շեք, թե այս ըն­թաց­քում քա­նի զին­վո­րա­կա­նի հե­րո­սի կո­չում տվե­ցիք, գո­նե հա­նուն այդ հե­րոս­նե­րի մի վար­կա­բե­կեք այն բա­նա­կը, ո­րի հե­րո­սա­կան պաշտ­պա­նու­թյան մա­սին ողջ աշ­խարհն է խո­սում։ Դուք ինչ­պե՞ս եք հե­տո նա­յե­լու ա­րիա­բար զոհ­ված­նե­րի ծնող­նե­րի, ա­մեն մի մետր հո­ղի հա­մար կե­նաց-մա­հու կռիվ տված զին­վո­րա­կան­նե­րի աչ­քե­րի մեջ, նրանց կա­րո­ղա­նա­լու՞ եք ա­սել, թե բա­նակն է մե­ղա­վոր, լավ չեք կռ­վել։ Կա՞ աշ­խար­հում երկ­րորդ մի եր­կիր, ո­րի տա­րա­գիր զա­վակ­նե­րը վե­րա­դառ­նան ու ինք­նա­կամ գնան մեռ­նե­լու։ Մի ի­մաս­տազր­կեք հա­յոր­դի­նե­րի պայ­քա­րը, կեն­դա­նի հե­րոս­նե­րին գո­նե մի ոչն­չաց­րեք։ Դա­սա­լիք­ներ ա­մեն տեղ կան, ու դա մեզ էլ խորթ չէ։ Վկա­յու­թյու­նը՝ կա­ռա­վա­րու­թյան ողջ չծա­ռա­յած­նե­րի ցան­կը։


Դուք այս ի՞նչ բա­նա­վեճ եք բա­ցել, այս ու՞ր եք տա­նում միակ կա­յա­ցած կա­ռույ­ցը, վերջ­նա­կան բա­րո­յալք­մա՞ն։ Այս օ­րե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը, գլ­խա­վոր շտա­բի պե­տը բան չու­նե՞ն ա­սե­լու, թե՞ երբ պետք է քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նել, պար­տադ­րում են ա­նել, իսկ երբ պետք է ի­րենց վրա­յից մաք­րել ան­հա­վա­սա­րակ­շիռ ղե­կա­վա­րի թու­քու­մու­րը, լռում են։ Չե՞ք տես­նում, որ հե­րոս տղեր­քի կյան­քով կռած հաղ­թա­նակ­նե­րը, Մոն­թեի, Վազ­գեն Սարգ­սյա­նի, Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նի փայ­փա­յած զա­վա­կին, Ե­ռաբ­լու­րում ան­մա­հա­ցած հա­յոր­դի­նե­րի բա­նակն են այ­սօր քա­վու­թյան նո­խազ դարձ­նում։ ՈՒ դուք այդ­քան հեշտ ու հան­գիստ լռու՞մ եք։ Գո­նե դուք բո­լո­րից լավ գի­տեք, թե բա­նա­կը երբ է պարտ­վում, երբ են նրան թևա­թափ ա­նում։ Ին­չու՞ եք լռում, երբ զին­ծա­ռա­յող­նե­րին ստի­պում են սահ­մա­նից քա­ղա­քա­կան նույն տեքս­տով ու­ղերձ­ներ հղել, բա ա­սում եք՝ բա­նա­կը քա­ղա­քա­կան կա­ռույց չէ։ Այդ լու­սա­վոր տղա­նե­րը չգի­տե՞ն, որ հենց ի­րենց պա­հած հողը հանձ­նո­ղին են պաշտ­պա­նում։ Չգի­տե՞ն, որ ի­րենց կռի­վը, նվի­րու­մը, անձ­նա­զո­հու­թյունն են ար­ժեզր­կում, «հա­նուն ոչն­չի» դարձ­նում։


Քա­ղա­քա­կան ղե­կա­վար­նե­րի հետ ա­մեն ինչ պարզ է, բայց ռազ­մա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը պետք է, որ շատ լավ հաս­կա­նա, թե այս ար­շավն ինչ վտան­գա­վոր հետևանք­ներ է ու­նե­նա­լու։ Աշ­խար­հի զար­մանքն ան­գամ հա­րու­ցած հե­րո­սա­կան պայ­քար մղած հայ­կա­կան զին­ված ու­ժե­րին հեր­թա­կան հար­վածն են հասց­նում թի­կուն­քից, ո­գին են կոտ­րում։ Կա­րող եք հե­տա­գա­յում գեր­ժա­մա­նա­կա­կից զեն­քե­րով բա­նա­կը զի­նել, ա­պա­հո­վել բա­վա­րար մար­դու­ժով, դարձ­նել տա­րա­ծաշր­ջա­նի ա­մե­նա­զին­ված բա­նա­կը, սա­կայն ո­գին չեք կա­րող գնել։ Վերջ տվեք հեր­թա­կան կոր­ծա­նա­րար ար­շա­վին, գո­նե այն բա­նի հա­մար, որ ձեր «կոտ­րած ձեռ­քով» ստո­րագ­րած այս փաս­տաթղ­թով նոր պա­տե­րազ­մը սա­րե­րի հետևում չէ։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 6833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ