Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայազգի բնակչության զգալի մասն անվերադարձ շեղվում է

Հայազգի բնակչության զգալի մասն անվերադարձ շեղվում է
11.08.2023 | 10:00

Այսօր (10.08.2023-irates.am) տեղեկություն տարածվեց, որ Երևանի մի քանի հատվածներում կրակոցներ են հնչել: Ընդ որում, կրակել են բնակարանների և մարդատար տրանսպորտի ուղղությամբ:

Եվ, այս առնչությամբ, միջին վիճակագրական հայաստանցիները լրիվ լուրջ մտածում են, որ ... «Քոչարյանը Ղարաբաղը ծախել ա, զենքերը Հայաստան ա բերել ու կրակում ա»:

Կրկնում եմ՝ սա հոգեբուժարանի հիվանդասենյակներից մեկում ընթացող զրույցի մեջբերում չէ: Սա հայաստանաբնակների զգալի հատվածի հավաքական կարծիք է:

Լավ, ենթադրենք՝ Հայաստանում անտանելի շոգ է, սոցիալական վիճակը ծանր է:

Բա ԱՄՆ-ու՞մ:

ՈՒրեմն, Լոս Անջելեսի հայերը բողոքի ակցիաներ են իրականացնում Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով: Ընդ որում, վերջիններս բողոքի ակցիաներ են իրականացնում ... կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի առջև:

Ստացվում է՝ Ադամ Շիֆն այնքան հզոր է, որ Արցախից դուրս է վռնդել ռուսական զորքին և իր օգնականի ու քարտուղարուհու հետ միասին փակել է Լաչինի միջանցքը:

Ամո՛թ Ադամ Շիֆին:

Փաստորեն, խնդիրը շոգն ու սոցիալական վիճակը չէ: Կամ մտել ենք համընդհանուր շեղման փուլ, կամ ազգովի սատանային տեր ու տիրակալ ենք ճանաչել: Թեպետ, մեծ հաշվով, դա նույն բանն է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4522

Մեկնաբանություններ