Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ինսթագրամի իր էջում ավետիս է հղել, որ Նորավանքում վառվել է համահայկական ձմեռային խաղերի կրակը։
Ի՞նչ համահայկական, դուք վեցուկես տարի ազգը, Հայաստանն ու Սփյուռքը պառակտել եք «նախկինների- hեղափոխականների», «սևերի-սպիտակների», «տղաների -աղջիկների»։ Համահայկական խաղեր եք կազմակերպում, իսկ Բաքվում հայ գերիներին անօրինական դատելու, փաստացի հաշվեհարդարի մասին մի բառ չեք ասում։ Պետբյուջեից մեծ փողե՞ր ունեք այդ միջոցառումով մսխելու։
Ոսկան Սարգսյան