Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Իսկ գուցե միանգամից գնդակահարությու՞ն նշանակաեիր

Իսկ գուցե միանգամից գնդակահարությու՞ն նշանակաեիր
18.02.2025 | 07:19

44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը շինծու մեղադրանքներով դատապարտվել է 1 ու կես տարի և 9 օր ազատազրկման։

Մեջբերենք տիկին Աստղ Գալեյանի( Астх Галеян) խոսքը.

«Դատական վճիռ կայացնելու ուղիղ մեկ ամիսն է այսօր և մասիս մելքոնյանը որոշեց մեկ ամսյակի կապակցությամբ մեզ նվեր մատուցել։

Ըստ վճռի 17.01.2025թ Գարիկ Գալեյանին 3 ամսյա տնային կալանք, իսկ հետո 1տարի և 3 ամիս ազատազրկում։ Այսօր ստացել ենք հետևյալ վճիռը, վճռի վերափոխված տարբերակը,ավելացնել ևս 2 ամիս, ազատազրկումը դարձնելով 1տ 5 ամիս և 9 օր։

Իսկ գուցե միանգամից գնդակահարությու՞ն նշանակաեիր։ Ո՞նց կարելի է էսքան ծախված լինել,այլ բնորոշում չունեմ»։

Նորություններ Արցախից ՖԲ էջից

Դիտվել է՝ 3654

Մեկնաբանություններ