ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Թշնամին կրակում է և վայնասուն բարձրացնում, թե հայերն են կրակել

Թշնամին կրակում է և վայնասուն բարձրացնում, թե հայերն են կրակել
21.03.2025 | 14:02

Հայաստանի ՊՆ -ն հետևողականորեն հերքում է մեր կողմից հրադադարի խախտման լուրերը, բայց թաքցնում է, որ գիշերը ժամը 1-ի կողմերը թշնամին կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք-Կուտական հատվածի և Արտանիշի դիրքերի ուղղությամբ։

Ասեք, հայտարարեք աշխարհին, որ ագրեսորը Ադրբեջանն է, այլապես ստացվում է, որ թշնամին մեզ մշտապես մեղադրում է, մենք էլ պաշտպանվում ու հերքում ենք։

Թշնամին կրակում է և վայնասուն բարձրացնում, թե հայերն են կրակել։ Հայաստանն էլ չի կրակում, բայց չի էլ խոսում Ադրբեջանի ագրեսիայի մասին և մշտապես միայն արդարանում է, ինչը աշխարհում սխալ պատկերացում է ձևավորում։

Թշնամուն զսպելու միակ միջոցը ուժեղ բանակն ու նախաձեռնողական դիվանագիտությունն են։

Բանակը համարժեք պատասխան կտա թշնամուն, դիվանագիտությունն էլ կբանակցի դաշնակիցների և այլ երկրների հետ՝ Հայաստանի համար քաղաքական հարմար միջավայր ձևավորելու համար։

Թե չէ ցռան վերգոները ոչինչ չեն կարող անել։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3310

Մեկնաբանություններ