Վերջին օրերին ի հեճուկս հանցավոր վարչախմբի լռության` մամուլը լեցուն էր տեղեկություններով, որ ադրբեջանական կողմը Սոթքում և բազմաթիվ այլ տեղերում կրակում է:
Եվ ահա Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ բառացի նշվել է, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։
Այսինքն ի՞նչ է նշանակում չեն թիրախավորում ՀՀ տարածքը: Իրենք իրանցով օդ ե՞ն կրակում, թե՞ իրար վրա են կրակում:
Պարզ է չէ՞, որ էս մառազմը ուղղված է նրան, որ թաքցնեն մեր սահմանների վրա կրակոցները: Փաստացի փաշինյանական վարչախումբը ոչ միայն պատասխան կրակ չի վարում լռեցնելու թշնամական կողմին, այլև էժանագին ստեր տարածելով փափուկ բարձ է դնում հայ հանրության գլխի տակ:
Եվ այո սա վարչախմբի կողմից դրսևորվող դասական պետական դավաճանության հերթական դրվագն է:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ