ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Փսիխոպատիկ գերդոզավորման պատճառը

Փսիխոպատիկ գերդոզավորման պատճառը
21.04.2025 | 11:01

Իշխանությունը մոտենում է իր թուրքադավան առաքելության վերջին արարին. երկրի դռները պիտի բացվեն ակ-կոյունլուների, կարա-կոյունլուների, ղզլբաշների, մոնղոլ-թաթարների, ույղուրների, օգուզների, գագաուզների և այլ քոչվոր թուրք-ադրբեջանական ցեղախմբերի ներխուժման համար:

Սա է նրանց հակահայ հարձակումների փսիխոպատիկ գերդոզավորման պատճառը:

Ի՞նչ ասեմ: Գոնե այնպես պիտի անենք, որ բոլորն իմանան՝ սա տեղի է ունենալու, եթե ՔՊ-ի խաղաղությունը հաստատվի երկրում, իսկ մեր պատերազմը հաղթանակ չունենա:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1529

Մեկնաբանություններ