...Դժվար, անասելի դժվար է վերհիշել այդ ամենը, անասելի դժվար է թերթել մարդկային այդ մեծ ողբերգության փաստաթղթերը, կարդալ ականատեսների հուշերը: Մղձավանջները սկսում են օրերով հետապնդել քեզ, քունն օրերով լքում է աչքերդ, արյանդ մեջ արթնանում ու մորմոքում է հին ցավը:
Այո, դժվար, անասելի դժվար է վերհիշել այդ ամենը, բայց վերհիշել պետք է, վերհիշել հանուն այսօրվա, վաղվա...
Մարդկային հիշողությունը մեծագույն բարիք է, մեծագույն ուժ, նա է մարդկային քաղաքակրթության գործն ու փորձը փոխանցում սերնդե-սերունդ, նա է տարբերակում պատմության մոխիրն ու կրակը: Իր ծալքերում պահելով անցյալի դաժան դասերը՝ նա դիմադարձ է լինում չարին ու բռնությանը, կանխում արհավիրքները, փակում ողբերգության դռները…
Վահագն Դավթյան
Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջ