Ցեղասպանությունից 110 տարի անց մենք չենք կարողացել հասնել Հայոց Ցեղասպանության վերջնական ճանաչմանն ու հայկական հարցի լուծմանը, քանի որ Ցեղասպանությունից հետո շուրջ 70 տարի մենք եղել ենք Սովետական Միության անդամ` փաստացի միջազգային իրավունքի ոչ լիարժեք ու ինքնուրույն սուբյեկտ:
Անկախությունից հետո այլևս ինքնուրույն Հանրապետությունն ինքը որոշեց իր դիվանագիտական ուղղությունը և հայ ժողովրդի գործուն ջանքերով բազմաթիվ պետություններ սկսեցին ճանաչել Հայոց Ցեղասպանության փաստը:
Այսօր, երբ շատերը Հայաստանին փորձում են ներառել այս կամ այն աշխարհաքաղաքական միության կազմի մեջ` կամ չեն գիտակցում թե ինչ են անում կամ գիտակցաբար սպասարկում են օտարի շահը:
Վարդուհի ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.
Դուք չեք հավատում, բայց մենք կարող ենք հետ բերել մեր հայրենի հողերը` պարզապես դրա համար անհրաժեշտ է համազգային գիտակցում` ճշմարտության, իրականության և փաստերի ընդունման: