Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Լավրովը Բաքվում կհանդիպի Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Լավրովը Բաքվում կհանդիպի Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
05.04.2016 | 01:48

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 7-ին Բաքվում եռակողմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի և Իրանի իր գործընկերների հետ՝ հաղորդել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը Բաքվում կկայանա: Ներկա իրավիճակում Բաքվում կայանալիք նախապես ծրագրավորված հանդիպումը ադրբեջանցի գործընկերների հետ հատուկ կարևորություն է ձեռք բերում, ինչպես Երևանում բարձր մակարդակով կայանալիք հանդիպումները: Անկասկած ներկա իրավիճակը Լավրովի հետ կքննարկվի Բաքվում:

Դիտվել է՝ 3173

Մեկնաբանություններ