Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել Թալիշի ուղղությամբ գտնվող երեք ռազմական հենակետերը

ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել Թալիշի ուղղությամբ գտնվող երեք ռազմական հենակետերը
05.04.2016 | 10:18

Ղարաբաղում գտնվող մեր թղթակիցը տեղեկացնում է, որ այս գիշեր ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել Թալիշի ուղղությամբ գտնվող երեք ռազմական հենակետերը: Այդպիսով սահմանի դիրքը բերելով մինչև ապրիլի 1-ի դրությամբ առկա վիճակին:

Նշենք, որ ԼՂՀ ՊԲ օպերատիվ ծառայության պետ Վիկտոր Առուստամյանը երեկ հայտարարել էր, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած գործողությունների արդյունքում հակառակորդին հաջողվել է գրավել 8 ռազմական հենակետեր, որոնցից հինգը հետագայում հետ են վերցրել: Այսպիսով Մարտակերտի հատվածում մենք այլևս կորցրած հենակետեր չունենք: Ջաբրայիլ, Ֆիզուլի ուղղությամբ ռազմական գծի փոփոխություն չկա:

Դիտվել է՝ 3776

Մեկնաբանություններ