ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մեծ եղեռնի տարիներին ինքնապաշտպանական մարտերի մասին ցուցադրությունը փոխանցվեց ռազմական ինստիտուտին

Մեծ եղեռնի տարիներին ինքնապաշտպանական մարտերի մասին ցուցադրությունը փոխանցվեց ռազմական ինստիտուտին
15.04.2016 | 10:47

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում հանգրվանած «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին» խորագրով ցուցադրությունն ապրիլի 13-ին փոխանցվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին։

Հայոց ցեղասպանության օրերին գրեթե բոլոր բնակավայրերում եղել է ինքնապաշտպանություն։ Ծանրագույն իրավիճակում, անհուսալի և թուրքական պետական մեքենայի ոչնչացման գործընթացի պայմաններում հայ մարդն անզեն, ձեռքի տակ եղած միջոցներով կազմակերպել է ինքնապաշտպանություն։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ընդգծեց, որ ինքնապաշտպանական հերոսական դրվագները 2015թ. դեկտեմբերից ներկայացված էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Եվ նպատակահարմար է համարվել այդ նյութերը մշտական ցուցադրության դնել ռազմական ինստիտուտում, որպեսզի կուրսանտները, ապագա զինվորները նույնպես առնչվեն թամայի հետ և հասկանան, որ Ցեղասպանությունը միայն կոտորած չէ, դա նաև ինքնապաշտպանություն է, հերոսամարտ է։
Հիշեցնենք, որ «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին» խորագրով ցուցադրությունը կյանքի է կոչել «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում:
Տասնվեց խորագրերից բաղկացած երկլեզու (հայերեն, անգլերեն) ցուցադրությունը և համանուն կատալոգը կոչված են ընդգծելու Հայոց ցեղասպանության պատմության հերոսական դրվագները՝ բազմաթիվ տպավորիչ ինքնապաշտպանական մարտերը, ինչպես նաև` Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդն ազդարարած հաղթանակները։ Հայոց պատմության այս փառապանծ էջերն անհրաժեշտ է մշտապես շեշտադրել և միլիոնավոր անմեղ զոհերի հանդեպ ունեցած վիշտը զուգակցել ազգի տոկունության և պայքարելու վճռականության ապացույցներով։

Դիտվել է՝ 2414

Մեկնաբանություններ