Հայաստանյան մի շարք ԶԼՄ- ներ համեմատաբար վերջերս հղում կատարելով իրանական «Mehr» նորությունների գործակալությանը, մեկը մյուսի հետևից սկսեցին տեղեկություններ հրապարակվել առ այն, որ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին քննադատել է Ռուսաստանի դիրքորոշումն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ ասելով, որ այդ միջանցքի վերաբերյալ Ռուսաստանի հավակնություններն անընդունելի են:
Կարո՞ղ եք պատկերացնել, մանավանդ 88-ից այս կողմ, Երևանում գործող ադրբեջանական մզկիթներ:
Այդ դեպքում, ինչու՞ եք համոզված խոսում իրանա -իսրայելական թշնամանքի մասին, երբ ներկա ժամանակում, միայն Թեհրանում կա 37 գործող սինագոգ:
Հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 5-ը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, ամենայն հավանականությամբ, կփորձեն բացել. ՀՀ-ն դեմ չի լինելու, հիմնավորելով, թե դիմադրության ռեսուրս չունի. վերջին թեզի հասցեատերը լինելու է Իրանը:
Իսրայելի գործողությունները Լիբանանում հաջողություն ունեն նրա համար, որ իսրայելական կողմը լավ տեղեկացված է Լիբանանում գտնվող թիրախներից։ Հիմա կարող է մտածեք, որ դա բացառապես հետախուզական ցանցի արդյունք է, բայց՝ չէ։ Իսրայելը կարողանում է հետախուզել հնարավորինս իրական ժամանակի մեջ։
Կովկասում առաջիկա անկայունության կետերը՝
միջէթնիկ բախումներ Հյուսիսային Կովկասում,
հետընտրական քաղաքական ու քաղաքացիական անկայունություն Վրաստանում, Իսրայելի հնարավոր հարվածներ Իրանին:
Շատ շուտով ականատես ենք լինելու, թե Բաքվի բռնապետն ինչպես է օկուպացված տարածքներով շրջագայության ուղարկելու իր երկիր ժամանող օտարերկրյա այն ներկայացուցիչներին, ովքեր COP29-ի շրջանակներում կժամանեն Բաքու...
Ձմռան նախաշեմին ավելի ընդգծված պայթյունավտանգ է դառնում մեր տարածաշրջանը։ Աշխարհը փոխանակ Իսրայելին զսպի, Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է կիրառում, այս անգամ այն տարածվում է նաև իրանական ավիաընկերությունների վրա։
Մինչ տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը...
Ադրբեջանի նոյեմբերի 8-ի զորահանդեսի վերաբերյալ այդպես էլ լուրջ քննարկում ու վերլուծություններ չեղան ո՛չ հանրության մեջ, ո՛չ էլ մասնագետների կողմից։ Նեղ շրջանակներում մասնագետների հետ քննարկումները, սակայն, թույլ են տալիս արձանագրել, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինը էվոլյուցիա է ապրում...