ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Էրդողանը կրկնում է Աթաթուրքի քաղաքականությունը

Էրդողանը կրկնում է Աթաթուրքի քաղաքականությունը
13.07.2023 | 21:20

Նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրականում Ռուսաստան-Թուրքիա համաձայնության արդյունքն էր, ու դրա խորհրդանիշն Աղդամի մոնիթորինգային կենտրոնի հիմնումն էր, այսինքն, Հարավային Կովկասը համատեղ ազդեցության գոտի են ճանաչում։

Այդ հայտարարությունը նաև Հայաստանում ՔՊ-ի իշխանության գրավականն էր։ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը Ռուսաստանի և Թուրքիայի կոմպրոմիսի արդյունքն է, սակայն այդ կոմպրոմիսը սկսել է քանդվել։ Էրդողանը, Ազովի հրամանատարներին հանձնելով Ուկրաինային, խախտել է Պուտին-Էրդողան համաձայնությունը, նաև Թուրքիան արդեն քննարկում է Ուկրաինա ծանր հրետանի ուղարկելու հնարավորությունը, Բայրաքթարների գործարանի հիմնումը։ Թուրքիան համաձայնեց Շվեդիայի ՆԱՏՕ մտնելուն, նաև պատրաստվում է 3 ռազմաբազա տեղակայել Ադրբեջանում, որոնցից մեկը՝ Կասպից ծովի ափին, Բայդենը խոստացել է F-16 վաճառել Թուրքիային և այլն, ցուցակը կարելի է շարունակել։ Ավելի պարզ՝ Էրդողանը կրկնում է Աթաթուրքի քաղաքականությունը, ստանալով Ռուսաստանից այն, ինչ հնարավոր է, շարժվում է դեպի Արևմուտք, այնտեղ ստանալու մյուս դիվիդենտները։

Այսպիսով, ՔՊ-ն և Փաշինյանը, իշխանությունը պահելու համար, ստիպված են որոշում կայացնել' ընդունել Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պայմաններն ու միանալ հակառուսական և հակաիրանական կոալիցիային։ Իսկ թե այս իրավիճակում ինչպես իրենց կպահեն Ռուսաստանն ու Իրանը, դժվար է կանխատեսել, ըստ երևույթին, այս հարցի պատասխանը դեռևս ո՛չ Մոսկվան ունի, ո՛չ Թեհրանը։

Կարճ' Փաշինյանը սկսում է կորցնել իր իշխանության արտաքին բալանսի ռեսուրսը, իսկ ներքին լեգիտիմությունը մինչ այդ էր կորցրել։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 7188

Մեկնաբանություններ