ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Պողոսենք աչքերները չորս արած, բերանները բաց անհամբեր սպասում են, թե երբ է թուրքը գալու, որ իրենք վերջապես «լավ» ապրեն

Պողոսենք աչքերները չորս արած, բերանները բաց անհամբեր սպասում են, թե երբ  է թուրքը գալու, որ իրենք վերջապես  «լավ»  ապրեն
28.10.2023 | 20:14

Կապիտուլյացիոն ռեժիմը բավականին հետևողականորեն և համակարգված իր փնթի քարոզիչների միջոցով իր սիրելի, անգրագետ պողոսենց դատարկ գլխին հասու դարձրեց թուրքական օրակարգերը և դրանցից գլխավորը ՝ Արցախը «մերը չէր», Արցախը հանձնել էին դեռ 1994-ին:

Ամենացնոցողն այն է, որ պողոսի դատարկ գլխում անգամ հասցրել է հանգրվանել այն միտքը, թե ցեղասպան զավթիչ թուրքն ու ազռը ավելի նախընտրելի են քան ՀՀ և ԱՀ ղեկավարները։

Հիմա պողոսենք ապրում են նոր հույսով, դա նոր առևտրային շուկաներն են, ազատ ճանապարհները և թուրքական կապիտալի ներհոսքը:

Պողոսենք աչքերները չորս արած, բերանները բաց անհամբեր սպասում են թե երբ է թուրքը գալու, որ իրենք վերջապես «լավ» ապրեն:

Զոմբիլենդը շարունակում է զարմացնել իր անասնական մտքերի անծայրածիր հորիզոններով։

Կապիտուլյանտը շատ լավ է ճանաչում իր էլեկտորատին, լավ գիտի ինչ ասի կամ ինչպես ասի տողատակերով, ինչպես փափուկ բարձերով ու նիսյա խոստումներով կերակրի պողոսենց ու մնա աթոռին կառչած։

Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2874

Մեկնաբանություններ