Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերը: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը ցույցերն անվանել է անկարգություն և քննադատել է Լոս Անջելեսի ոստիկանության դիրքորոշումը, որի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել ներգաղթյալների զանգվածային արտաքսումներին: Թրամփը, շրջանցելով նահանգապետին, հրամայել է 2 հազար ազգային գվարդիական ուղարկել անկարգությունների դեմ պայքարելու համար։               
 

Որքան բարձր է գոռոցը, այնքան խորն է անվստահությունն ու խուճապը

Որքան բարձր է գոռոցը, այնքան խորն է անվստահությունն ու խուճապը
08.05.2025 | 11:31

Երեկ խորհրդարանում տեղի ունեցածը, այսպես կոչված, նյարդային պոռթկում չէր, դա Նիկոլի հոգեբանական քայքայման ու քաղաքական հաշվարկի կոնկրետ համադրություն էր։

Երբ մարդը հասնում է իշխանության փլուզման եզրին՝ ներսից խորը վախով, դրսից՝ մեկուսացվածության ու անտերության զգացողությամբ, սկսում է բեմադրել աղմկոտ, ցածրորակ և տրամաբանությունից զուրկ «ուժի» տեսարաններ։ Նիկոլը հստակ գիտակցում է, որ այլևս ոչ մի սիմվոլիկ օր, ոչ մի համազգային միասնություն չի ծառայում իր օրակարգին, այդ իսկ պատճառով Մայիսի 8-ի և 9-ի հաղթանակները՝ մեր հավաքական արժանապատվության և ուժի օրերը, պետք է «ջրվեն» շոուով, ցնցումով, հիստերիայով։ Երեկվա իր պահվածքով նա կենտրոնացրեց բոլորի ուշադրությունը իր վարկաբեկված կերպարի վրա, որպեսզի մի պահ մոռանանք մեր հաղթանակները, չվերապրենք այն ազգային հպարտությունը, որն այս իշխանության օրոք դադարել է գոյություն ունենալ։

Բացի դրանից՝ սա ուղերձ էր ոչ միայն ներսի, այլև դրսի համար։ Բացատրեմ․ Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլը փորձում է ցույց տալ, որ ինքը դեռ «հզոր» է, իբր վերահսկում է իրավիճակը, իբր ունակ է լռեցնել թե՛ իր թիմին, թե՛ ընդդիմությանը, նույնիսկ՝ կին պատգամավորի։ Դա այն թույլ ղեկավարի սիմպտոմատիկ վարքագիծն է, ով դիվանագիտական ասպարեզում այլևս որևէ կշիռ չունի և փորձում է դեր խաղալ՝ ներսում գոռալով։

Արձանագրենք մի կարևոր փաստ․ որքան բարձր է գոռոցը, այնքան խորն է անվստահությունն ու խուճապը։ Սա ոչ թե ուժի դրսևորում էր, այլ՝ վախի պոռթկում։ Երբ երկրի ղեկավար կոչվածը վախենում է սեփական ժողովրդի հաղթանակներից, երբ նրա համար վտանգ է ազգային հիշողությունը, երբ նա փորձում է մարել հիշողությունը, ուրեմն նա այլևս չի ներկայացնում այդ ժողովրդին։ Փաստ է մի բան. ժողովրդին վախեցնել, ձայնը խլացնել կամ հիշողությունը ջնջել՝ չի ստացվելու։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3045

Մեկնաբանություններ