ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Քարոզչական գազար

Քարոզչական գազար
28.05.2025 | 12:44

ՈՒ հիմա նույն ՔՊ-ի իշխանության ամենաառանցքային դեմքերից մեկը՝ ԱԳ նախարարը, որն ուղիղ գծով Փաշինյանի արտաքին քաղաքական հանձնարարությունների կատարողն է, Ռուսաստանի ԱԳ նախարարի կողքին կանգնած, անմեղ-չքմեղ տոնայնությամբ ասում է՝ չէ՜, ի՞նչ ԵՄ, ի՞նչ հայտ, ի՞նչ անդամակցել... ա՜յդ էր պակաս: Մի խոսքով՝ չկա նման թեմա, հարցը փակված է:

Դեռ մի քանի ամիս առաջ, երբ հանրային քաղաքական օրակարգ բերվեց հիշյալ օրինագիծը, ոչ իշխանական մեկնաբանները գրեթե միաբերան նշում էին, որ այն մի քանի նպատակ է հետապնդում, որոնցից ոչ մեկը ԵՄ-ին իրապես անդամակցելու հետ կապ չունի:

Առաջին, խոսքը քարոզչական հերթական հնարքի մասին է, հանրության՝ «դեպի Եվրոպա մղվող» մի մասի բարեհաճ տրամադրությունը շահելու համար: Երկրորդը, որ Փաշինյանի համար ավելի կարևոր էր, իրեն բացահայտորեն սատարող, այսպես կոչված, «արևմտամետ շրջանակների» սիրտը շահելն է, նրանց «փշի-փշի անելն» ու իրենց ծառայելու տիրույթում պահելը:

Երրորդը, նման հռետորաբանությամբ Ռուսաստանի հանդեպ «մանր անախորժություններ» անելը, թերևս:

ՈՒ մեկ էլ, խնդրեմ, ընդամենը 1-2 նախադասությամբ այդ ամենը «ջրվում» է:

Իսկ ջրողն էլ հենց Փաշինյանի ԱԳ նախարարն է: Այսինքն, իրենց՝ օդում հյուսած «դղյակը» հենց իրենց ձեռքով էլ քանդեցին:

Եթե ի մի բերենք Փաշինյանի ու նրա իշխանության մոտեցումը, ապա, բացի այն, որ անհարմար ու տհաճ բան է ստացվում, նաև այսպիսի գրոտեսկային պատկեր է ձևավորվում.

երկուշաբթի՝ «գնում ենք Եվրամիություն»,

երեքշաբթի՝ «չէ՛, չենք գնում»,

ուրբաթ՝ «վա՜յ, ախր, էդ ե՞րբ ենք ասել, թե գնալու ենք...»: Նման իշխանությանը ո՞վ կարող է լուրջ վերաբերվել կամ լուրջ ընդունել:

Բայց չարաչար սխալվում են նրանք, որ կարծում են, թե՝ վերջ, այս շրխկան բացահայտում-մերկացումով հարցը փակվեց:

Այդպես կարծողները երևի լավ չեն ուսումնասիրել Փաշինյանի գործելաոճը:

Առաջիկա ընտրությունների շեմին (արտահերթ, հերթական՝ կարևոր չէ) Փաշինյանն ու ՔՊ-ն էլի ու էլի են խաղացնելու «Եվրամիությանն անդամակցելու», այսպես ասենք, քարոզչական գազարը:

Կփորձեն համենայն դեպս:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3247

Մեկնաբանություններ