Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Համաշխարհային ու տարածաշրջանային համակարգերի ապագան խիստ անորոշ ու երերուն է

Համաշխարհային ու տարածաշրջանային համակարգերի ապագան խիստ անորոշ ու երերուն է
02.03.2025 | 09:56

Մի քանի ընդհանուր նկատառում Վաշինգտոնում նախագահ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու միջև տեղի ունեցած սկանդալային բախման վերաբերյալ։

• Կատարվածը հուզական հողի վրա պատահական բռնկում չէր, այլ, ամենայն հավանականությամբ, Թրամփի վարչակազմի նախապես մշակած ծուղակը՝ Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու պատրվակ ստեղծելու նպատակով։

• Այժմ ընթանում է աշխարհաքաղաքական գոտիների վերահսկողության ցավոտ վերաբաշխում խոշոր տերությունների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և ՌԴ-ի միջև։ Այդ գործընթացը հատկապես ուժեղ ազդեցություն է թողել Հայաստանի, Սիրիայի և Ուկրաինայի ճակատագրերի վրա՝ մասնատելով ու անդամահատելով դրանք։

• Ուկրաինայի ճակատագիրը հիմնական գծերով որոշված է ՌԴ-ԱՄՆ (գուցե նաև Չինաստան) գաղտնի բանակցություններում, որտեղ Եվրոպական Միությունը լիովին դուրս է թողնված։

• Ամերիկյան վերնախավերը բաժանվել են երկու մասի՝ մղելով քողարկված «քաղաքացիական պատերազմ», որն անդրադառնում է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ միջազգային քաղաքականության վրա։

• ԵՄ-ն (բացառությամբ Հունգարիայի) հակաթրամփյան ամերիկյան ճամբարի՝ ԱՄՆ դեմոկրատների հավատարիմ դաշնակիցն է։

Համաշխարհային ու տարածաշրջանային համակարգերի ապագան խիստ անորոշ ու երերուն է։ Ըստ այդմ, Հայաստանի առաջնահերթ խնդիրներն են՝

ա) ռազմական, տնտեսական, բարոյական և գաղափարական ամրապնդումը, որը հնարավոր է միայն ազգ-բանակ մոդելով պետության կառուցման պարագայում,

բ) Իրանի և Հնդկաստանի հետ ռազմավարական ու ռազմական գործուն դաշինքների կնքումը,

գ) ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ առավել սերտ աշխատանքային հարաբերությունների պահպանումը,

դ) Ադրբեջանին և Թուրքիային որևէ լրացուցիչ զիջում չկատարելը։

Փաշինյանն ու ՔՊ-ն չունեն այս խնդիրները լուծելու ո՛չ ցանկությունը, ո՛չ կարողությունը, ո՛չ էլ անգամ տարրական պատկերացումը։ Նրանք հետևողականորեն տանում են երկիրը դեպի վերջնական և անդառնալի կապիտուլյացիա, որը նշանակելու է Հայաստանի ոչնչացում ոչ թե հեռավոր, այլ մոտ ապագայում։

Հայաստանին օդի ու ջրի պես անհրաժեշտ է նոր, խորապես ազգային իշխանություն։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2386

Մեկնաբանություններ