Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 
  • ՕԵԿ-ի «մաստեր կլասը»

    ՕԵԿ-ի «մաստեր կլասը»

    09.04.2013| 00:39
    Նախորդ օրը ոչ մեկի ուշադրությունից չվրիպեց, որ ամենադասական, ամենագրագետ, ամենամոբիլ, քաղաքա-ֆոլկլորային քարոզարշավը ՕԵԿ-ինն էր:
  • ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի հայտարարությունը

    ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի հայտարարությունը

    08.04.2013| 23:08
    Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը, շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ և իրականացմամբ, դատապարտում է ընտրությունների վրա ստվեր ձգող ցանկացած երևույթ, այդ թվում նաև ընտրակաշառք, և իր լիազորությունների շրջանակում հետամուտ է լինելու, որպեսզի նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքն ու բուն քվեարկությունը իրականացվի բացառապես Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:
  • Հայ ազգային կոնգրեսի համագումարը` ապրիլի 13-ին

    Հայ ազգային կոնգրեսի համագումարը` ապրիլի 13-ին

    08.04.2013| 23:06
    Ապրիլի 13-ին, ժամը 11-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի կունենա Հայ ազգային կոնգրեսի համագումարը:
  • ՀՅԴ-ն չի մասնակցի

    ՀՅԴ-ն չի մասնակցի

    08.04.2013| 18:28
    Երկրում արդարության հաստատմանը, քաղաքացու ազատ ապրելուն, աշխատելուն և արարելուն ուղղված խոչընդոտները, ահագնացող աղքատությունն ու սոցիալական բևեռացումը, սպառնալի ծավալների հասնող արտագաղթը, բավարար վստահություն չներշնչող ընտրական և միահեծան նախագահական համակարգերը խարխլում են ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը, ջլատում ազգային միասնությունը և թուլացնում հայոց պետականությունը:
  • ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն դեռ չեն կողմնորոշվում

    ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն դեռ չեն կողմնորոշվում

    08.04.2013| 13:59
    Վաղը ԱԺ հատուկ նիստ է լինելու, օրակարգում մեկ հարց է` նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը, որը տեղի է ունենալու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այսօր քառօրյայի մեկնարկին Հովիկ Աբրահամյանը վերստին սա հիշեցնելով պատգամավորներին, հորդորեց ժամանել մեկ ժամ շուտ: Հրավիրյալների ցուցակի մասին խոսնակը ոչինչ չասաց` առաջարկելով ԱԺ աշխատակազմի ղեկավարից ճշտել, սակայն լրագրողների փնտրտուքն այս ուղղությամբ արդյունք չտվեց, քանի որ վերջինս չէր եկել աշխատանքի:
  • Ոչ փոխվել է, ոչ ապաշխարել

    Ոչ փոխվել է, ոչ ապաշխարել

    04.04.2013| 16:41
    Հերթական անգամ լրատվական կայքերից տեղեկանում ենք, որ Երևանի ավագանու ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանում նպաստներ է բաժանում` 5000-10000 դրամի տեսքով: Թե ինչու է պարզ ընտրակաշառքը ներկայացվում որպես նպաստ՝ դա ԲՀԿ-ի խնդիրն է, որը ներկայանում է որպես այլընտրանք, բայց այդպես էլ չի կարողանում դառնալ ընդդիմադիր ու անընդհատ դոփում է կիսահղի վիճակում:
  • ՀՅԴ-ն այս անգամ հետամուտ կլինի՞

    ՀՅԴ-ն այս անգամ հետամուտ կլինի՞

    02.04.2013| 19:29
    Այսօր լրատվական կայքերը հեղեղված էին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մանրամասներով: Հրաչ Մուրադյանը ՀՅԴ անդամ է, ազատամարտիկ, 2005 թ. երեք անգամ անընդմեջ ընտրվել է գյուղապետ և, ըստ համագյուղացիների, վայելել նրանց համակրանքը: Հրաչ Մուրադյանին սպանել են հրազենային կրակոցով: Ըստ տեղեկությունների՝ նրա շուրջ փորձել են անընդհատ լարվածության մթնոլորտ ստեղծել, խոչընդոտել նրա գործունեությանը: Որոշ կայքերի տարածած տեղեկատվության համաձայն էլ՝ նա խնդիրներ է ունեցել մարզպետի հետ:
  • «Ապրիլի 9-ը հանգրվանային օր է. սպասենք այդ օրվան»

    «Ապրիլի 9-ը հանգրվանային օր է. սպասենք այդ օրվան»

    02.04.2013| 18:26
    ԱԺ երբեմնի փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, ով 2010-ին տարաձայնությունների պատճառով հեռացավ ՀՀՇ-ից, իսկ այնուհետև՝ Հայ ազգային կոնգրեսից, փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններից հետո զորակցում է պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին: Նրան հաճախ կարելի է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին:
  • ԲՀԿ-ն կրկին պահանջված է

    ԲՀԿ-ն կրկին պահանջված է

    01.04.2013| 16:17
    «Ա1+» լրատվական կայքի աշխատակիցը օրերս ականատես էր եղել, թե ինչպես Երևանի թաղամասերից մեկում մի խումբ երիտասարդներ ճշտում են հասցեներն ու, այցելելով տուն առ տուն, առաջարկում, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան»-ին ընտրելու դեպքում իրենց 10-15 հազարական դրամ կհատկացնեն:
  • Կլուծեն դաշնակցականորեն

    Կլուծեն դաշնակցականորեն

    29.03.2013| 01:06
    ՀՅԴ-ում հաստատ ինչ-որ բան այն չէ: «Ժառանգություն»-ՀՅԴ չստացված համագործակցությունից հետո դաշնակների հոգին մի տեսակ խռովվել է: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրաձայնեց բանակցությունների մանրամասներ, «հին ընկերները» անակնկալի եկան: