24.07.2020|
01:06
...Երբ Ախթամարի մենաստանի ձեռագրերն Ավանցի նավահանգստում լաստանավ բեռնած ռուս զինվորները մոտեցել են ափին, ինչ-որ մի սպա նրանց հրամայել է խորտակել նավը։ Այդ նույն ռուս սպայից թույլտվություն ստացած Ա. Ֆլորենսկին ընդամենը մի քանի ընտիր ձեռագիր է վերցրել որպես հիշատակ, իսկ մնացած գրչագիր մատյանները լաստանավի հետ ջրի տակ են անցել։