ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Կա՞ մետրոպոլիտենն անվճար դարձնելու հնարավորություն

Կա՞ մետրոպոլիտենն անվճար դարձնելու հնարավորություն
19.01.2025 | 08:44

Մեծ հաշվով, հասկանալի է, թե ինչպես է փետրվարի 1-ից տրանսպորտը (ավտոբուսներն ու տրոլեյբուսները) անվճար դառնալու:

Ինձ ավելի շատ հետաքրքրում է մետրոպոլիտենն անվճար դարձնելու հնարավորությունը:

Հիշեցնեմ` ի տարբերություն ավտոբուսների և տրոլեյբուսների, մետրոպոլիտենում տուրնիկետներ կան, որոնք ուղևորատոմսի բացակայության պայմաններում չբացվելու սովորություն ունեն:

Սրա մասին խորհենք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2201

Մեկնաբանություններ