Տղամարդ-զինվորականը, ով ժամանակին կենաց է բարձրացրել զոհված ընկերների հիշատակի ու հաղթանակների համար ու հիմա «մոռանում» է այդ մասին, նա ոչ տղամարդ է, ոչ էլ զինվորական:
Հետայսու հանկարծ չասեք, որ սրանից հետո ոտքի եք կանգնելու ու պատիվ եք տալու մի վարչապետի, ում կանչել էին ադրբեջանական զինուժի մասնակցությամբ հաղթանակի զորահանդեսին պարտվածի կարգավիճակով ներկա գտնվելու համար:
Եթե էլի չհասկացաք, մի հատ էլ եմ բացատրում. սցենարով նախատեսված ստորացման հերթական արարն էր:
Միակ մխիթարությունն այն է, որ չէին ստիպել ադրբեջանցիների հետևից, ըստ այբենական կարգի, գերմանական արտադրության հեծանիվով մուտք գործի Կարմիր հրապարակ:
Հայկ ԴԵՄՈՅԱՆ