-
20.06.2016|
11:55
Այսօր առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Սանկտ Պետերբուրգ: Պաշտոնական տեղեկատվությամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին նախ առանձնազրույցներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ (հաջորդականությունը չի նշվում), որից հետո երեք նախագահները բանակցություններ կվարեն միասին:
-
20.06.2016|
11:52
Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Անկարան ծրագրում է մինչև ամռան վերջը նորմալացնել հարաբերությունները Մոսկվայի հետ: Haber7-ը, հղում անելով դիվանագետներին, հաղորդում է, որ Թուրքիան ճանապարհային քարտեզ է մշակել 9 քայլով:
-
19.06.2016|
11:15
Գարունը թուրք-ռուսական հարաբերություններին ապագայի հույսեր բերեց: Անկարան հարաբերությունները հին ժամանակներին վերադարձնելու նպատակով ճանապարհային քարտեզ մշակեց:
-
19.06.2016|
03:00
Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանի նախագահի առանձնազրույցը և եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:
-
18.06.2016|
12:51
«Համախմբումի» հիմնադիր համագումարը սկսվեց ՀՀ հիմնով (ե՞րբ են մեր հին ու նոր կուսակցությունները սովորելու սեփական հիմն ունենալու քաղաքական մշակույթը) ու առանց հյուրերի: Ծափերով և քվեարկությամբ հաստատվեց կուսակցություն ստեղծելու որոշումը:
-
18.06.2016|
00:41
Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման նպատակով երկուշաբթի օրվա հանդիպումը չի լինի եռակողմ՝ ինչպես հայտարարել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և հաստատել էր ԵԱՀԿ մամուլի կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը՝ «ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղին նվիրված գագաթաժողովի կազմակերպմանը»:
-
17.06.2016|
10:53
Իրերն իրենց անուններով կոչելիս՝ պիտի ընդունել, որ բազում անհայտներով իրավիճակը ստեղծեց Ռեջեփ Թայիբ Էրդողանն ինքը՝ հույսը դնելով սեփական խելքի, ճկունության և մանևրունակության վրա:
-
17.06.2016|
09:54
Փոխանորդ Արամ Աթեշյանն առաքելական ոսկեշղթա խաչը կրծքին ի՞նչ է փնտրում համաշխարհային դիվահար Էրդողան Ռեջեփ Թայիբի սրտում: Սույնը կպարզաբանենք հողմաղացի զավեշտալի նախաքննության և ֆորսմաժորային հետաքննության լուսանցքներում:
-
17.06.2016|
01:16
«Հունիսի 20-ին նախատեսվում է ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Վլադիմիր Պուտինը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ»:
-
17.06.2016|
00:33
Հայաստանի իշխանությունները, մեծ հաշվով, այն ժամանակ՝ 2015-ի օգոստոսին, լռեցին, լռում են նաև հիմա: Թեև մինչև 2015 թ. օգոստոս հենց բարձրաստիճան պաշտոնատար անձինք նույնիսկ ասում էին, որ երկրում «գենդերային օրենքներ» պետք չեն, և նույնիսկ բուն «գենդեր» արտահայտությունը տեղին չէ Հայաստանում: