-
22.10.2013|
00:06
Աղբերացո տէր` զգլուխ իմ ի բղխումն արտասուաց. լուա ըզթարախ հոգւոյ իմոյ, սրբեա զզգայարանս իմ և զգործողս չարեաց փոխարկեա ի զղջումն ջերմութեան սիրոյ քոյ` զգաստ մարմնով կեալ ի պատուիրանս քո։
-
-
15.10.2013|
00:03
Շնչեա, Տէր, զհարաւ քաղցրաշունչ հոգւոյդ սրբոյ ի խստացեալ և ի թանձրացեալ սիրտ իմ, և զարթո որոտընդոստ փայլատակմամբ քո զսառնացեալ և զցամաքեալ միտս իմ։
-
11.10.2013|
00:01
Ազատիչդ Քրիստոս, ազատեա զիս ի դառնաշունչ օդոց մեղաց ձմերայնոյ. զխաւարեալ և զսառուցեալ հոգի իմ պայծառացո և ջերմացո, և ցօղեա զցօղ շնորհի ջերմութեան քո ի յանդաստանս մտաց սրտի իմոյ։
-
08.10.2013|
00:29
Արեգակն արդարութեան, փրկիչ իմ և ազատիչդ Յիսուս Քրիստոս, ի լոյս քո ապաւինիմ. լուսաւորեա և ջերմացո զսիրտ իմ, հրակիզեա զչար խորհուրդս իմ, և հալեա զսառնամանիս մեղաց իմոց։ Շնորհեա տէր` զգարուն հոգւոյ իմոյ` ծաղկիլ և պտղաբերել զարդարութեան պտուղն։
-
04.10.2013|
00:00
Աճեցո, տէր, զբարիս գործել ինձ յամենայն ժամ, եւ խափանեա զամենայն չարիս ի չար մտաց իմոց. ի պիղծ եւ յանուղղայ գնացից եւ ի չար սովորութենէ դադարեցո զիս, եւ հաստատեա յերկիւղ եւ ի սէր պատուիրանաց քոց։
-
30.09.2013|
22:01
Պատկերացո, տէր, զանհրաժեշտ գալուստ քո առաջի աչաց իմոց. և դողացո զմարմին իմ սգայ և լալ անդադար երկիւղէ ահեղ դատաստանաց քոց. և մի՛ փակեր զգութ արարչական սիրոյ քո ի ստեղծուածոյս քո` որ մեղօքս եմ մեռեալ։
-
27.09.2013|
00:01
Անոխակալ տէր, մի՛ վասն բազում չարեաց իմոց անտես առներ զիս, այլ դարձիր յիս, և դարձո զամենայն ցանկութիւնս իմ՝ ի քեզ, սիրել զքեզ միայն ի բոլոր սրտէ իմմէ։ Ի նուազ և յանպաճոյճ կերակրոց ամբողջ պահեա զմարմին իմ։
-
24.09.2013|
00:05
Ո՛վ բարերար և մարդասէր տէր, առանց չարչարանաց և ժուժկալութեանց զիա՞րդ ազատեցայց ի բազմութենէ մեղաց իմոց. զի մարմնովս տկար եմ և հոգւովս խաւար. ողորմեա, տէր, և որպէս կամիս օգնեա ինձ։
-
20.09.2013|
00:02
Բաց, Տէր, զաչս սրտի իմոյ եւ լուսաւորեա հոգւովդ սրբով. պարգեւեա ինձ առողջ խորհուրդս եւ առաքինի վարս՝ ողբալ հանապազ, ահիւ եւ դողութեամբ կալ առաջի քո յամենայն ժամ անզբաղ։