-
26.02.2013|
00:02
Գալիս ենք դեպ Քեզ`
բոկոտն-անոթի,
Ցավից կռացած ուսերի վրա
Դրած բեռները բոլոր դարերի,
Կռապաշտության մեղքերը մեր զոր:
-
22.02.2013|
00:07
Հիսուսի անունով Աբելի արյունը խոսում է, Տե՛ր իմ,
Այդ արյունն իջեցնում եմ համայնի վրա.
Այդ արյունն աշխատեցնում եմ,
որպես վերին գրոհ`
Աշխարհի տարերքի մեջ
հայտնվածների կյանքում:
-
19.02.2013|
00:13
Մեր ներսում պահված Խաչը վարդավառ`
Կրկին չորացած կճեպ է տալիս`
Մեր մեղքի հանգով։
-
15.02.2013|
00:08
Մարգարեները քաղաքից հեռանում են.
oդը հագեցած է նյութով,
Հոգու ձայնը տվայտումով ցած է
թափվում քիվերից,
Որոնումի ելած մեր հոգին
Մի օր լռորեն կհանգչի
Քո սուրբ առագաստների տակ։
-
12.02.2013|
00:12
Տեր ամենակալ,
կորսվածին գտնող,
Անապատ դարձած
մեծ կորուստների
Հովտում այս տկար
նորեն բարձրացրու`
Խաչդ փրկարար:
-
08.02.2013|
00:22
Տեր, մեկնիր ձեռքդ անկյալիս.
Տիեզերակարգը քանդել եմ, ընկել,
ՈՒ շուրջս նույնպես անկում է։
-
05.02.2013|
00:03
Փորձության այս
ցուրտ առավոտներին
Հրե ծածկոցդ թող
հանդա՜րտ իջնի
Մեր հողի վրա:
-
01.02.2013|
00:02
Ամենակարող Աջ, ամենահույս ձեռք.
Oգնիր, որ կարողանամ
համբերություն հանդես բերել,
Քամուն չտամ Քեզնից վերցրած
կարողություններս.
Պահպանիր ինձ հալածիչներից,
Օգնիր այնքան վատնեմ,
որքան կարող եմ:
-
25.01.2013|
00:35
Քո անունով, Տեր իմ, Քո անունով
Առավոտները բացվեցին,
ու մենք կանգնեցինք կռվի՝
Հաղթելու:
-
22.01.2013|
00:17
Համբերությունդ տուր ինձ,
Տե՛ր,
Որ կարողանամ ես էլ ինձ ներել,
Հանց Դու։