Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Ամենաշատը որտեղ են երեխաներ մահանում

Ամենաշատը որտեղ են երեխաներ մահանում
11.05.2013 | 14:08

Աշխարհում երեխա ունենալու և դաստիարակելու համար ամենաանբարենպաստ երկիրը Կոնգոն է: Այս մասին գրում է BBC-ին` վկայակոչելով Save the Children կազմակերպության տվյալները: Իսկ ամենալավ երկիրը Ֆիլանդիան է, երկրորդ և երրորդ տեղերում են Շվեցարիան և Նորվեգիան, նրանց հաջորդում են Իսլանդիան և Հոլանդիան:
Այս երկրները ընտրվել են հետևյալ չափորոշիչներով` առողջ մայրեր, մանկական մահացության քանակ, կրթության մատչելիություն և նվազագույն ծախսեր: Ուսումնասիրվեն է շուրջ 176 երկիր, և հետաքրքիր փաստեր են բացահայտվել: Հնդկաստանում ավելի քան 300000 երեխա մահանում է ծնվելուց 24 ժամ հետո: Սա աշխարհում նորածինների մահացությանը 29 տոկոսն է կազմում:
Վարկանիշային աղյուսակի վերջին տասը հորիզոնականներն զբաղեցնում են Աֆրիկայի արևադարձային շրջանների երկրները, որտեղ երեսուն կանանցից մեկը հղիության հետ կապված խնդիրներից մահանում է, իսկ ամեն յոթերորդ երեխան մահանում է մինչև հինգ տարին լրանալը: Այս մահացությունների պատճառը թերսնվածությունն է, որովհետև մայրերի 10-20 տոկոսը ունեն նորմայից պակաս քաշ:
Վերջին հորիզոնականում հայտնված Կոնգոյում նման իրավիճակը պատերազմի և աղքատության հետևանք է: Անբարենպաստների տասնյակում Կոնգոյին նախորդում են Սոմալին, Սերլեոնեն, Մալին:
Անցնելով ամենաբարենպաստ երկրին` Ֆինլանդիային, հետազոտություն իրականացնողները փաստում են, որ այստեղ 12200 հղիներից միայն մեկ մահացություն կարող է գրանցվել:
Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ը հայտնվել է երեսուներորդ տեղում: Պատճառն այն է, որ զարգացած երկրների համեմատությամբ այստեղ նորածնի մահացությունն ամենաբարձրն է: Մեկ տարվա ընթացքում ծննդաբերությունից հետո 11300 նորածին է մահանում: Սա հիմնականում պայմանավորված է վաղաժամ ծննադաբերությամբ` ամեն ութերորդ երեխան:
Մեծ է մանկական և մայրական մահացության դեպքերի թիվը նաև Հարավային Ասիայում՝ 423000 երեխա մահանում է ծննդաբերությունից հետո: Սակայն աշխարհում ամենաշատ մայրական մահացության դեպքերը գրանցվում են Հնդկաստանում՝ մեկ տարում մահանում է 56000 կին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ