ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Խեղճ տղային բերել էիք խորհրդարան, որ ի՞նչ աներ

Խեղճ տղային բերել էիք խորհրդարան, որ ի՞նչ աներ
08.06.2018 | 00:20

Հեղափոխությամբ իշխանության եկած կառավարությունը երեկ խորհրդարանին ներկայացրեց երկրի զարգացման իր տեսլականը: Նիկոլ Փաշինյանի ելույթի սկիզբն ամբողջովին ՀՀԿ-ին ուղղված մեղադրանք էր, թե ինչ օրի են հասցրել երկիրը, ինչպես են կեղծել բոլոր ընտրությունները, միլիոնավոր դոլարներ յուրացրել:

Իհարկե, բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ինչ է արել այս տարիներին ՀՀԿ-ն, ով ինչի տեր է, ինչեր է կուտակել: Խնդիրն այն է, թե այդ ամենի վերջը տալուց հետո ինչ է ստեղծում նոր կառավարությունը, ինչ մեխանիզմներով է, ինչպես ՀՀԿ-ականներն են ասում, բարի ցանկությունները կյանքի կոչելու: Ծրագրում թվերի, մեխանիզմների, քայլերի պակասը նկատել էին ոչ միայն ընդդիմադիր ՀՀԿ-ականները, այլև իշխանության մաս կազմող ուժերի ներկայացուցիչները: Սակայն ամենաուշագրավը կառավարության ծրագրի՝ «Ծառուկյան» խմբակցության անձնվեր պաշտպանությունն էր: Նրանք չխնայեցին իրենց պատկերավոր բառապաշարը, արժանացան անգամ ՀՀԿ-ի՝ «կառավարությունում տնփեսա» որակմանը, բայց տեղի չտվեցին, շարունակեցին հերոսաբար պաշտպանել, բայց հստակ ուղերձով՝ կառավարություն, քո հիմնական գործն արտահերթ ընտրություններ կազմակերպելն է: Այսինքն, դու արտահերթի խնդիրը լուծիր, այն ժամանակ կերևա, թե ով է կառավարության տերը:


Մեկ այլ պատկեր էր կառավարության «օթյակում»: Առաջին շարքում վարչապետն էր՝ իր երեք փոխվարչապետներով, վերջին շարքում՝ ամենաերիտասարդ նախարարները: Հավանաբար կառավարության ծրագրի քննարկումը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին շատ ձանձրալի թվաց և նա սկսեց հեռախոսը փորփրել այն ժամանակ, երբ ամբիոնից Էդուարդ Շարմազանովը երկար բացատրում էր, թե ինչու սփյուռքին վերաբերող հատվածում բավականին մեծ բացթողումներ կան: Երիտասարդ նախարարն անգամ գլուխը չբարձրացրեց, ասես խոսքը ոչ թե իր ղեկավարած գերատեսչության, այլ գյուղատնտեսության նախարարության մասին էր: Նա անխռով իր հեռախոսով էր զբաղված:
Ի դեպ, չնայած կառավարության մաս են կազմում ՀՅԴ-ն և «Ծառուկյան» խմբակցությունը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե քաղաքական պատասխանատվությունը միայն թավշյա հեղափոխությունը իրականացրած ուժի մենաշնորհն է, այսինքն՝ իր և իր քաղաքական ուժի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ