Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Խայտառակություն ԱԺ-ում

Խայտառակություն ԱԺ-ում
08.05.2020 | 13:57

Երկու տարին նոր-նոր բոլորած իշխանության խորհրդարանի որակն այսօր լավագույնս երևաց։ Կառավարության կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ իմքայլականները ծեծկռտուք սարքեցին։ Իմքայլական, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հարվածեց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցչին՝ Էդմոն Մարուքյանին։ Ու այս ամենն իրականացվում է շատ խորհրդանշական մի օր՝ Շուշին ազատագրման տոնին։ Ի դեպ, այսօր նաև երկրապահի օրն է, որի նախագահ Միքայելյանը խորհրդարանում սպառնում էր կտրել ընդդիմադիր գործչի վիզը։


Սակայն այդ ծեծկռտուքի ամենատհաճ պահն այն էր, երբ ողջ խմբակցությամբ թափվեցին ընդդիմադիր պատգամավորի վրա ու ոմանք նաև թիկունքից հարվածեցին նրան։ Տեսանյութի կադրերից երևում է, որ բացի Միքայելյանից, Մարուքյանին հարվածել են նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, իսկ հետևից հարվածողը Տավուշի նախկին մարզպետ, Նիկոլ Փաշինյանի մտերիմ ընկեր, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն է: Դե ինչ, հենց այսպիսի որակ ու մարդկային կերպարներով ԱԺ-ի մասին էր 2 տարի առաջ «երազում» ժողովուրդը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տեսանյութ

Ծեծկռտուք ԱԺ-ում. իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա շմայսություն անես. Մարուքյանը Սասուն Միքայելյանին (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 5330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ