Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Աղոթարան

Աղոթարան
05.04.2023 | 00:01

Մեղա եմ գալիս, իմ Տեր և Փրկիչ, ողորմեա Դու ինձ,

Մեղա եմ գալիս՝ գիտակցված, անգետ մեղքերիս համար,

Մեղա եմ գալիս`իմ հոգու խորքում, փրկության համար,

Մեղա եմ գալիս, իմ Տեր և Փրկիչ, ողորմեա Դու ինձ:

Մեղա եմ գալիս և ապաշխարում, թողություն տուր ինձ,

Մեղա եմ գալիս և Կամքդ եմ խնդրում, զորության համար,

Մեղա եմ գալիս, իմ Տեր և Փրկիչ, ողորմեա Դու ինձ,

Մեղա եմ գալիս` գիտակցված, անգետ մեղքերիս համար:

Հրաչյա Խաչիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3785

Մեկնաբանություններ