Հիսուն հազար ստորագրություն հավաքելը բարդ է:
Երեք հարյուր հազարը՝ առավել ևս:
Բայց ավելի հեշտ է, ասենք, քսան ստորագրություն հավաքելը:
Ասածս ի՞նչ է.
մինչև հազարավոր մարդկանց դիմելը, քսան հոգով դիմեք Սերժ Սարգսյանին, թող հրապարակի գործակալ Փաշինյանի վրա եղած կոմպրոմատները՝ բացահայտելով 2018 թվի կեղծիքը:
Շատերը կկարդան ու կասեն, որ դա ոչ մի բան չի տա:
Ես էլ կասեմ` արե՛ք, թող չտա:
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իմանալու, թե իր ազգի հետ ինչ խաբեություն է տեղի ունեցել:
Ինչքան էլ չլինի, ազդեցությունն ավելի մեծ կլինի, քան տարբեր ստորագրահավաքները:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հ.Գ. Մեկ էլ չմոռանաք մարդկանց բացատրություն տալ, թե բանակում ինչու՞ չեք ծառայել: