«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

«Կարենանդրեասյան» տիտղոսը վերաբերելի է շատ ավելի շատ մարդկանց

«Կարենանդրեասյան» տիտղոսը վերաբերելի է շատ ավելի շատ մարդկանց
19.07.2023 | 20:35

Հայկական պետականությունը երբեք չի ունեցել անկախ ու արդար դատարանի ավանդույթ. դա եղել է երազանք, որ մերթ ընդ մերթ՝ արտահայտվել է տարբեր գործիչների՝ պատմիչների, վարդապետների, հոգևոր պետերի գրվածքներում։

Հայաստանը իրոք հասել է անկախ ու արդար դատարանի՝ արդի չափանիշներին շատ մոտ վիճակի միայն 2017-2020 թվականներին։

Դա տեղի է ունեցել նախորդող 10-15 տարիների ընթացքում հարյուրավոր մարդկանց անդուլ ու անփիառ աշխատանքի շնորհիվ՝ դատական բարեփոխումների ճարտարապետներ ու կենսագործողներ, քաղաքական պատասխանատուներ, դատավորներ, փաստաբաններ, դատախազներ, դատական ծառայողներ, միջազգային գործընկերներ։

Ինքս շնորհ եմ ունեցել որոշ նպաստ բերելու այդ նվիրական գործին 2007-2012, 2014-2016 թվականներին, և եթե հարցնեք՝ կայի՞ն խնդիրներ, ապա անկեղծ կպատասխանեմ՝ իհարկե կային, ու դրանք շատ էին։

Սակայն տարբերությունն այն է, որ այն ժամանակ կար կամք՝ հետզհետե լուծելու խնդիրները, ու դրանք իրոք հետզհետե լուծվում էին, իսկ հիմա խնդիրներն օր օրի խորանում են, իսկ համակարգը՝ օր օրի դեգրադացվում։

Այս առթիվ մի քանի նկատառում ունեմ.

1) դատական համակարգն ապականողները հիմնականում երիտասարդ սերնդի այն ներկայացուցիչներն են, որոնք ժամանակին ճառում էին բարձր արժեքներից։ Վառ ներկայացուցիչն իհարկե Կարեն Անդրեասյանն է, բայց «կարենանդրեասյան» տիտղոսը վերաբերելի է շատ ավելի շատ մարդկանց։ Օրինակ՝ Վիգեն Քոչարյանն ի՞նչ պակաս «կարենանդրեասյան» է։

2) Նախորդ շրջանից մնացած որակը դեռ որոշ առումով պահպանվում է, բայց միտումը բացասական է։

3) Վերադարձը 2017-2020-ի արժեքներին ներկայիս պայմաններում այլևս անհնար է. դատավորները՝ որպես հավաքականություն, արդեն բաց են թողել իրենց «Սահմանադրական դիրքը դնելու» հնարավորությունը։ Հիմա հնարավոր է ընդամենը դանդաղեցնել մետաստազների տարածումը։

4) Դատական իշխանության ապականման թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. մեծ ու փոքր կարենանդրեասյանները զբաղեցնում են ցուցակի 2-րդ ու հաջորդող տեղերը։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3248

Մեկնաբանություններ