2014 թ. մարտի առաջին տասնօրյակում նախատեսվում էր չին-ուկրաինական տնտեսական պայմանագրի ստորագրում Կիևում:
Չինաստանը Ղրիմում հինգ խորջրյա նավահանգիստների կառուցման իրավունք էր ստանալու:
Նաև Ղրիմի գյուղատնտեսական նշանակության հողերի 30
տոկոսի վարձակալություն 50 տարով:
ԱՄՆ -ը, փետրվարին, պրոռուսական համարում ունեցող
Յանուկովիչի դեմ, նաև ի հեճուկս Եվրոպական 6 երկրների, կազմակերպեց Մայդան:
Ստեղծեց բարենպաստ միջավայր ու
ՌԴ-ն իրեն միացրեց Ղրիմը:
Չինաստանը, հավատարիմ իր «փափուկ ուժին», ԵՄ-ի հետ իր արտաքին առևտրի շրջանառությունը հասցրեց 52 տոկոսի:
Ռուսները սկսեցին ՈՒկրաինայի դեմ Հատուկ օպերացիան:
2023 թ. 6 ամսվա տվյալներով (ըստ ՀԲ -ի ամփոփագրի)
Չինաստանի, ԵՄ-ի հետ ունեցած առևտրի շրջանառությունը 52 տոկոսից իջել է 15 տոկոսի:
Ռուս-ամերիկյան տանդեմի սինխրոն գործողության գիտակցումը, ոչ առանց Բրիտանիայի հուշման, Մակրոնին նետեց Պեկին... որտեղից վերադարձավ ձեռնունայն:
Այսպես Եվրոպական ուղղությամբ «դեղին չումայի» դեմ
բլոկ դրվեց:
Հերթի է մեծ Մերձավոր Արևելքը, որտեղ հսկայական է չինական ազդեցությունը:
ՈՒ այդ ազդեցության լիկվիդացիան մահացու վտանգ է ներկայացնում տարածաշրջանի փոքր երկրների համար:
Այնքան մեծ, որ անհանգստացած է անգամ Իսրայելը:
Նեթանյահուն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել օգոստոսին այցելել Պեկին:
... Այս վտանգին ինչո՞վ ենք դիմակայելու:
Մի՞թե արևմտամետ-ռուսամետ նավթալինահոտ, բայց արդեն ցեցակեր մանկամտությամբ:
Բացեք ձեր աչքերը...
Տեսեք` ի՛նչ է կատարվում աշխարհում:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ