Այսօր Ստեփանակերտի սբ. Հակոբ եկեղեցու բակում պահեստազորի գնդապետ իմ ընկերոջ հետ էի զրուցում:
Հիշեցինք որդուն՝ Արցախյան վերջին պատերազմում մարտիրոսված Դավիթին, ապա խոսեցինք նրա ընտանիքից: Երբ հետաքրքրվեցի թոռնիկներով, աչքերը խոնավացան... Իրավիճակը «հարթելու» համար թեման փոխեցի և անցա Հայկին՝ կրտսեր որդուն:
-Հայկը ծառայում է, փոխգնդապետ է, արդեն ամուսնացել է,-այս խոսքերն ասելիս՝ հայացքում նորից կյանք ու թարմություն կար:
...Շուրջբոլորը լռություն էր և արցախյան տրամադրություն՝ պայքարով ապրող և ապրեցնող:
Սենոր Հասրաթյան