Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Նիկոլն էլ է հայ, նիկոլին բերողներն էլ, Անդրեասյան Տարոնն էլ

Նիկոլն էլ է հայ, նիկոլին բերողներն էլ, Անդրեասյան Տարոնն էլ
05.12.2024 | 12:52

Նիկոլենք ընտանեկան մելոդրամա են բեմադրում պետության ապամոնտաժման փուլում, դուք դրա տակ ինչ ասես չեք քննարկում՝ տոլմա, նասկի, կոշիկ, Փարաջանովի ֆիլմ, հատակին նստած մարդկանց դիրքեր... Մինչդեռ մելոդրամայի հեղինակները՝ նիկոլենք, ով այդ օրակարգը մեջտեղ են գցում, որոշում են՝ դուք վաղը ապրելու՞ եք, թե՝ ոչ... ՈՒ դուք իրենց վրա եք ծիծաղում, լու՞րջ...

Սիրում եք դուք ձեզ խաբել, խաբված ձևանալ ու դրանով ապրել, մինչև թուրքի գալուստը. ձեր մասով գործարքը կարծես արդեն կա:

Ի դեպ, ՀՀ-ն քանի՞ անգամ է բաժանվել, կարծեմ՝ 4, չէ՞, սա կարող է լինել 5-րդը:

Հետո քաղաքական տհասի դիրքերից կսկսեք խոսել, թե բա՝ մեզ վաճառեցին, ծախեցին, ՌԴ, Թուրքիա, ԵՄ, ԱՄՆ, Իրան, գործարք կար և այլն, և այլն, մոռանալով՝ իսկ դուք ի՞նչ արեցիք, որ այդ ամենը չլինի, ամեն մակարդակում գնացիք կոմպրոմիսի, քանի որ «փողին մուննաթ»-ն է ձեր հավատամքը:

ՖԲ-ում Աստծո անուն եք տալիս, մի տեսակ աբսուրդ է. մի ամբողջ կյանք լինելով պատգամավոր, կառավարության անդամ, կուսակցական, ամեն բան լավ իմանալով, ապրել եք մինչ 2018-ը, սակայն մինչ այդ Աստծո պատվիրանով չեք առաջնորդվել, թիմակիցներին չեք ասել «STOP», հիմա, իբր սրանց դեմ, Աստծո անուն եք տալիս:

Դուք ձեզանից չե՞ք նողկում:

Չնայած, ո՞նց նողկաք, դուք էդ համակարգի մասն էիք, ով նիկոլներ է բուծում ու բերում, այն հույսով, որ Արցախի հանձնումից հետո, դիմադիրության ալիքի վրա, հետ կգաք իշխանության:

Լավ, էդ կարգի խնդիր ունեի՞ք իշխանության գալու մասով,

նյութապաշտ օրգանիզմներ, մի օր մեռնելու եք, գալու են ձեր գերեզմանի վրա թքեն:

Օտարը 2008-ին երկիր էր ուզում վերցնել, ասվեց՝ չե՛մ թողնի:

Նույն օտարը 2018-ին փորձեց, կոմպրոմիսին գնացին, հանձնեցին:

Սա փաստ է և ոչ՝ գնահատական:

ՀՀ-ն վերցնելու մասով երկու դեպքում էլ նույն ուժերն էին «իբրև հզոր ուժեր, ՀՀ-ի հակառակորդներ»:

Երկրորդ դեպքում կոմպրոմիսի արդյունքը նիկոլն էր, սև շենքում ապրող Կիլիկիայի մասնագետը վկա (չնայած, սկզբում որոշվել էր, որ Արամ Սարգսյանը պիտի լինի, ու հետո հասկացան, թե դա ինչ անտաղանդ է, հրաժարվեցին):

Մինչդեռ իշխանություն հանձնող կողմն այն հույսին էր, որ Արցախից հետո դիմադրության իներցիայով կվերդառնան իշխանության:

Իսկ նիկոլը ձեզ ասաց՝ да пошли вы…, ես այլ, ավելի լավ գործարքների մեջ կարող եմ մտնել. երբ դուք նրան գործակալ էիք դարձնում, դժվար սպասեիք, որ նա այդքան հեռու կգնա:

Այս վիճակում ամենից խնդալուն այն է, երբ Միրզոյան Արարատը Լավրովի և Ֆիդանի հետ է նկարվում.

ինչու է ծիծաղելի՞, քանի որ եղել է երկուսի ենթական տարիներ շարունակ, ավելին՝ Լավրովի դեմ է խոսում...

Էդ Արարատը առհասարակ էս ՔՊ-ականների մեջ ամենից թույլն է՝ Պռոշյանի դեպքերը և ՊՊԾ-ն վկա:

Ձեզ համոզում են, նաև՝ ընդդիմադիր մամուլով, որ դուք ոչ մեկ եք, դա տեխնոլոգիա է, ոչ ավելին, որ հանձնեք այն, ինչ այլ մակարդակներում, վերևներում, գլոբալ էլիտաներում արդեն պայմանավորվել են, բայց հիշե՛ք՝ ամեն բան բեկանելի է, միանշանակ իմացեք:

Այսօր Վրաստանում ցուցարարներն (հաստիքացուցակների մասով՝ մոտ 100-135 հազար) իրենց աշխատավարձերի համար են կռվում, իրենք թքած ունեն Վրաստան պետության վրա, Վրաստանի առաքելությունը հակառուսական լինելն է, ուստի՝ расход լինելը:

ՀՀ-ում կարմիր բերետները, սև բերետները, հետո արդեն Ազգային գվարդիան իրենց աշխատավարձի համար են ջարդելու ժողովրդին. նույն վիճակն է՝ տարբեր փուլերում:

Իսկ Անդրեասյան Տարոնը, որ ադրբեջանցիներով էր շրջապատված ու գիտակցում էր կյանքի կորստի վիճակը, չգնաց կոմպրոմիսի, չվաճառվեց:

Պետություն ունենալը չվաճառվելու վիճակն է:

Է՛ս է. մնացածը, առանց էմոցիա, կապիկությունն է:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2125

Մեկնաբանություններ