«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Հասկացել են, որ վտանգ կա, որ աշխարհում ինչ-որ տեղ նացիզմը կրկին գլուխ կբարձրացնի կամ արդեն բարձրացրել է

Հասկացել են, որ վտանգ կա, որ աշխարհում ինչ-որ տեղ նացիզմը կրկին գլուխ կբարձրացնի կամ արդեն բարձրացրել է
18.12.2024 | 12:53

Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է նացիզմի հերոսացումը դատապարտող բանաձև: Լավ է արել, ճիշտ է արել, որովհետև այդ կազմակերպությունը ստեղծվել է հենց նացիզմի դեմ պայքարելու համար, հաղթել է մարդկության այդ քաղցկեղին, և դա իր գոյության հիմնական պատճառներից ու հիմքերից մեկն է: Եթե իր ստեղծման օրվանից գրեթե 70 տարի անց այնտեղ նման բանաձև է քննարկվում և ընդունվում, ապա հասկացել են, որ վտանգ կա, որ աշխարհում ինչ-որ տեղ նացիզմը կրկին գլուխ կբարձրացնի կամ արդեն բարձրացրել է:

Բայց հլը մի րոպե:

Կարո՞ղ է լինել ՄԱԿ անդամ մի երկիր, որն ընդունում է այդ կազմակերպության կանոնադրությունը, նրա հռչակած և նրա կողմից պաշտպանվող արժեքները և որը թույլ տա իր երկրի ներսում նացիզմի վերակենդանացման հնարավորություն: Տեսականորեն՝ ոչ: Բայց գործնականում այդպիսիք կան, և ՄԱԿ-ում դեմ են քվեարկել նացիզմի հերոսացման դեմ ընդունված բանաձևին:

Բացառապես Նիկոլի ու Աննայի լայվերի սպառողների համար ասեմ (մյուսները հաստատ իմացել են), որ դրանցից մեկը Ճապոնիան է, իսկ մյուսը՝ Ուկրաինան:

Այն Ուկրաինան, որի դենացիֆիկացիայի նպատակով Ռուսաստանը հատուկ ռազմական օպերացիա է իրականացնում՝ արդեն երեք տարի. այն Ուկրաինան, որին ֆինանսապես, ռազմատեխնիկայով ու մարդկային ռեսուրսներով միջազգային հարթակներում պաշտպանում է ամբողջ հավաքական Արևմուտքը:

Այսինքն, Ուկրաինան փաստացի հայտարարում է, որ իր նկատմամբ Ռուսաստանի մեղադրանքները ճիշտ են ու արդարացի:

Իսկ ինչո՞ւ են հենց ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներից ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան այս օրերին պաշտպանում այն երկրի (Ուկրաինայի) շահերը, որը փաստացի ընդունում է, որ ինքը նացիստական երկիր է, ինչի դեմ 70 տարի առաջ իրենք միավորվել են:

Այս հարցերին հազար պատասխան կարող եք հորինել, բայց հիմա՝ «вопрос на миллион», և սրան պատասխանեք

մտքում՝ հայելու առաջ կանգնած կամ գլուխներդ բարձին դրած:

Բազմակի ստանդարտներ ու ճշմարտություններ ունեցող Արևմուտքը մեզ ինչո՞ւ պետք է օգնի, եթե չունի այնպիսի շահ, ինչպիսին ունի Ուկրաինայում: Իսկ հիմա ընդունեք, որ Արևմուտքին Հայաստանը պետք է բացառապես Ռուսաստանի դեմ օգտագործելու և դեն նետելու համար, ինչպես վարվում է Ուկրաինայի հետ: Իսկ եթե դուք դա հասկանում եք, ապա ամեն ինչ պետք է մի կողմ դնեք ու միավորվեք մեկ խնդրի շուրջ՝ հեռացնել այն իշխանությունը և այն մարդուն, ով Հայաստանը դարձրել է գործիք ու մանրադրամ՝ հանուն նացիզմը մերժած, բայց նացիզմը սնուցող ու փայփայող Արևմուտքի:

Ի դեպ, նացիզմի հերոսացումը դատապարտող բանաձևի հեղինակը Ռուսաստանն է:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3265

Մեկնաբանություններ