ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ախտորոշումը` թենիսային հիվանդության ձմեռային սրացում

Ախտորոշումը` թենիսային հիվանդության ձմեռային սրացում
31.01.2025 | 16:47

Սովորաբար` տարատեսակ հիվանդների մոտ հիվանդության սրացումները սկսվում են գարնանն ու աշնանը:

Նոր Հայաստանում իշխանության մոտ սրացումներն արտահայտվում են հիմնականում ձմռանը:

Օրինակ, յուրաքանչյուր տարվա հունվարին Երևանիքաղաքապետարան-ը հիշում է, որ թենիսի կորտերը պետք է քանդվեն:

Սրացումը տևում է շուրջ մեկ ամիս:

2025 թ. հունվարը բացառություն չէր: Այս անգամ սրանք պնդում են, որ թենիսի կորտերի քանդելը ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ ՈՒՆԻ:

Փաստորեն, ըստ սրանց, մենք (հանրությունը) պահանջում ենք, որ թենիսի կորտերը քանդեն և, նույնքան միահամուռ` պահանջում ենք, որ կորտերի տարածքը տրամադրվի, օրինակ` Էվոկաբանկին (Evocabank): Այսքանն այս տարվա ձմեռային սրացումից:

Ի՞նչ է անհրաժեշտ մեզ, սրացումների դեմն առնելու համար: Առանձնապես, ոչինչ:

Սրանց պետք է ցույց տանք, որ մենք մեր տեղում ենք և չենք բացակայելու:

Բացի դրանից` սրանց պետք է հասկացնենք, որ իրենք հիվանդ են (սրացման սեզոնը` ձմեռ), մենք` առողջ:

Հասկանան` լավ է:

Չհասկանալու պարագայում, մենք պետք է դիմանանք ընդամենը մեկ ամիս: Հիվանդության սեզոնային սրացումը կանցնի:

Եվ, ուրեմն, թենիսի կորտերի օրակարգով հաջորդ հանդիպումը կկայանա 2026 թ. հունվարին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2117

Մեկնաբանություններ