Այն ինչ տեղի ունեցավ հաստատ տեղի չէր ունենա, եթե պատգամավորները մնային իրենց երդմանը հավատարիմ: Թեպետ ինչպես պիտի դա անեին, եթե, օրինակ, 2017 թվականի պառլամենտը ձևավորվել էր համատարած ընտրակաշառքի միջոցով:
Եթե դատավորները լինեին իրենց տեղում, այս ողբերգությունը կշրջանցեինք:
Եթե ԱԱԾ-ն լիներ իր տեղում, այս մասշտաբային հանցագործությունը տեղի չէր ունենա:
Այստեղից այնտեղից երկու կոպեկ կպցնող լրագրողներ. դուք ևս պատասխանատու եք տեղի ունեցածում: Մինչև հիմա լռում եք որոշակի հարցերի մասին: Ձեր ամսեկան աշխատավարձը որտեղի՞ց է գոյանում: Գովազդի վաճառքի՞ց: Լու՞րջ:
2018-2020 թվականներին քանի՞ զինկոմ քանի՞ հազար պավեստկա է բաժանել ու 18-20 տարեկան ջահելներին քշել աղդամներ, ջաբրայիլներ ու այլ ջանդամներ: 22 թվին, երբ երկրի 16-րդ վարչապետը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, քանի՞սն են այդ զինկոմներից ինքնակամ աշխատանքից դուրս եկե՞լ:
Սա պետություն չի եղել: Սա հանցավոր կազմակերպություն է եղել, որը պիտի կորի գրողի ծոցը, որպեսզի նոր պետություն կառուցելու տեղ բացվի:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ