Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Երևանի լռությունը տարատեսակ վարկածների և ենթադրությունների տեղիք է տալիս

Երևանի լռությունը տարատեսակ վարկածների և ենթադրությունների տեղիք է տալիս
05.04.2025 | 16:19

Աշխարհում չկա այնպիսի օկուպացված տարածք, որի վերաբերյալ ՄԱԿ-ը բանաձև չի ընդունել: Արծվաշենը ՄԻԱԿ այդպիսի տարածքն է:

Իրականում` անհասկանալի է, թե ինչու Հայաստանը շուրջ 33 տարի շարունակ Արծվաշենի դեօկուպացիայի հարցով չի դիմում ՄԱԿ:

Առավել քան անհասկանալի է, որ օրվա իշխանություններն Արծվաշենի հարցն իջեցրել են շրիշակի (պլինտուսի) մակարդակի, այն ներկայացնելով իբրև հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդիր: Արծվաշենն այնպես, ինչպես Գյումրին, Վանաձորը, Գորիսը, Ստեփանավանն ու Երևանը ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մասն է կազմում: Եվ, այդ իմաստով, Արծվաշենն այնպես, ինչպես Կապանը կամ Վարդենիսը չի կարող լինել դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդրո առարկա:

Արծվաշենն օկուպացված տարածք է և Հայաստանը ՊԱՐՏԱՎՈՐ Է դիմել ՄԱԿ վերջինիս դեօկուպացիայի պահանջով:

Հիշեցնեմ, որ, օրինակ, Արցախի «դեօկուպացիայի» պահանջով , ՄԱԿ-ը թվով 4 բանաձև էր ընդունել:

Արծվաշենի վերաբերյալ պաշտոնական Երևանի լռությունը տարատեսակ վարկածների և ենթադրությունների տեղիք է տալիս:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2963

Մեկնաբանություններ