Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Իրենց կաղ էշով փորձեցին խառնվել հարստության ու հզորության տենչով ապրողների քարավանին

Իրենց կաղ էշով փորձեցին խառնվել հարստության ու հզորության տենչով ապրողների քարավանին
04.12.2024 | 09:41

Մարդկային համակարգերի հզորության այնպիսի դրսևորումները, ինչպիսիք են փողն ու իշխանությունը, բազմակողմանի փոխազդեցության պրոցեսի մեջ են միմյանց հետ ամենուրեք և՛ համագործակցության, և՛ հակամարտության տեսքերով, ու նրանց տոտալ կռիվը ճակատագրական է հատկապես թույլ ու ավտորիտար մենթալիտետով երկրների համար։

Եթե այս հարցին նայում ենք բոլոր իրավիճակներում մարդկանց դեպի առավելագույնս ազդեցիկ լինելու սկզբունքի տեսանկյունից, ապա նման երկրներում մարդկանց հոգեբանական դրվածքն այնպիսին է, որ եթե իշխանավորը նաև հարուստ չէ, ապա նա ազդեցիկ համարվել չի կարող։

Դրա պատճառով նման տեղերում իշխանության հասնողը պետք է ապացուցի, որ ինքն առաջինն է բոլոր ոլորտներում և, առաջին հերթին, հարստության հարցում։

Այդ իսկ պատճառով ավտորիտար միջոցներով կառավարողը հնարավոր ամենամեծ արագությամբ սկսում է տիրանալ առավել աչքի ընկնող հարստություններին՝ հարազատների ու մոտիկների միջոցով։

Նման պայմաններում հարստության ու փողի ձգտումը այնքան մեծ է իշխանությունը ձեռք գցածների համար, որ նրանք մոռանում են նույնիսկ գոյաբանական պրոբլեմների մասին։

Նման պրոբլեմի հետ բախվեցինք նաև մենք, երբ անկախության շրջանի մեր կառավարիչները, անգիտության պատճառով մոռանալով, թե աշխարհի ո՞ր մասում ենք գտնվում և ում հարևանությամբ ու ինչ պատմական բեռ է ընկած մեր թույլ ուսերին, պատճենելով ուրիշ, համեմատաբար անհոգ կառավարողների վարքը, առաջնորդվեցին միմիայն հարստանալու և իշխանությունը հնարավորինս երկար պահելու մտահոգություններով։

Այսինքն, առանց մեր աշխարաքաղաքական իրավիճակը հասկանալու և մեր հնարավոր ապագայի հարցում առանց իրենց քթից այն կողմ տեսնելու, նրանք իրենց կաղ էշով փորձեցին խառնվել հարստության ու հզորության տենչով ապրողների ու մրցակցողների քարավանին։

Դրանով հանդերձ, գիտակցաբար, թե անգիտակցաբար, ամենայն հավանականությամբ՝ իներցիայով, անգիտությամբ ու աշխարհի գործերից շատ հեռու լինելով, նրանք մեր ժողովրդին կանգնեցրին լինել-չլինելու պրոբլեմի առաջ։

Եթե նրանք աշխարհաքաղաքական գործերից գոնե մի փոքր բան հասկանային, ապա, տեսնելով աշխարհում կատարվող տեկտոնական ուժային տեղաշարժերը և ռուս-թուրքական սիստեմատիկ մերձեցման պրոցեսը ու, մեկ էլ, համեմատելով թուրքերից ու մեզնից ռուսների սպասելիք պոտենցիալ օգուտը, հնարավոր է՝ կասկածեին, որ իրենց բռնած ուղին սխալ է։

Բայց դա տեղի չունեցավ և չէր էլ կարող տեղի ունենալ նրանց գիտելիքային ու մենթալիտետային սահմանափակումների պայմաններում, որի արդյունքում էլ մենք հայտնվեցինք այսօրվա փակուղում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2684

Մեկնաբանություններ